23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Եթե ոչ ինքը, շրջապատն արդեն վաղուց գայթակղված է. Առավոտ

Ինչպես հայտի է, ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության հարցում որեւէ թեկնածու չեն առաջադրելու եւ սատարելու են խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, այսինքն՝ Փաշինյանին:  Մինչ հայտարարությունը, թերթի-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մեր հարցին՝ երեկ ՀՀԿ խմբակցությունը 56 դեմով մերժեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը, […]

«Սիրո ու հա­մերաշխության» հեղափոխությունը վերածվել է ՀՀԿ կանանց հալածելու ստոր ակցիաների. Հրապարակ

Ամեն ինչ հասկանալի է՝ եւ անափ զայրույթը՝ ուղղված ՀՀԿ-ին, որը վաղուց սպառել  է հանրային վստա­հության ռեսուրսը, եւ այս հաղթա­կան էյֆորիան, որն ապրում է շար­քային մարդը, ով հանկարծ զգացել է իր ուժը: Եվ մինչեւ վերջ գնալու ու բոլոր ՀՀԿ-ակւսններին՝ մինչեւ վեր­ջին մարդը վռնդելու մարմաջը: Եվ երախտագիտության զգացումը՝ առ Նիկոլ, որը հանդգնեց ու հաջողեց՝  իրականացնելով հասարակության տասնամյակների […]

Նիկոլ Փաշինյանի համար հեշտ չի լինելու. Հրապարակ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրու­թյուններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ՝ ժամանակի առու­մով: «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում: Կկարողանան նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ՝ դժվար: Ապա այդ փոփոխություն­ները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային այլ կառույցների փորձաքննու­թյունը: Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ […]

Երեւանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել . Առավոտ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ միջազգա­յին հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլա­դիմիր Ջաբարովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանում առա­ջացած քաղաքական ճգնաժամի՝ ընդդիմության աոաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած ուժա­յին տարբերակը անթույլատրելի է, կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության լեզիտիմությունը, իսկ երկրին լուրջ հետեւանբներ են սպասվում, այդ թվում արտաքին քաղաքականության ոլորտում»:   Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երբեք ճգնաժամի […]

Հայաստանը պետք է ընտ­րի՝ կամ կայուն պետություն, կամ ինչ-որ ուժեր երկիրը կտա­նեն կործանման. Իրավունք

Թերթի հետ զրույցում ՌԴ  Պետական դումայի պատգամավոր, Եվրասիակսւն ինտեգր­ման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, շեշտեց, որ բացառապես պետք Է գնալ սահմանադրական ճանապարհով: -Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի ընտրությունն է, որոնք այսօր պետք է հստակեցնեն իրենց ուղին՝ զարգացում են ուզում, թե՝ այլ բան: Հայաստանը պետք […]

Չհամաձայնողներին՝ «լոմել». Իրավունք

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալա­կան ցանցում ամենաագրեսիվ հե­ղափոխական ակտիվիստների կողմից ստեղծվում են, այսպես կոչված, «տրի­բունալներ»: Անգամ հրապարակային դաշտում հնչում են չհամսսձայնողներին ինքնադատաստանի ենթարկելու, այս­պես ասած, «լոմելու» կոչեր: Դա հույժ անհանգստացրել է անգամ հեղափո­խության մասնակից շատերին, եւ նրանք քայլեր են ձեռնարկում դրա դեմն առնելու համար: Սակայն Աժ քվե­արկությունից հետո, կարծես թե, հենց այդ ադեկվատ ակտիվիստները հայտն­վում են […]

Ձերբակալվել են մահափորձ կազմակերպելու մտադրության համար. Ժողովուրդ

Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար: Ընդ որում, ըստ պաշտոնա­կան հաղորդագրության’նրանք կապ են ունեցել «նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Աէֆիլյանի ու «Սասնա […]

Հանրապետականը դուռը «բաց» է թողել. Հրապարակ

Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա Աժ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ: Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել: Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն: Եթե երկրորդ փուլում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվում է, եւ գնում ենք նոր ընտրությունների: Ըստ […]

Հատուկ դրություն է հայտարարված. Հրապարակ

Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված՝ ոչ մի­այն սահմանում ադիբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլեւ նեիքաղաքական իրավիճակի հետ կապված: Իշխանությունները լուրջ անհանգս­տություններ ունեն նաեւ բանկային համակարգի փլուզման հետ կապված, այս օրերին ավանդա­տուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը […]

Սա դասական ուկրաինական մայդան է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:  -Պարոն Պորտնիկովմ ինչպես եք ընդհանուր առմամբ վերլուծում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, «թավշյա հեղափոխությունը»: Ինչ գործոններ նպաստեցին դրան:  Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, մի քանի անգամ շեշտեց, որ դրանք նման չեն ուկրաինական մայդանին: Ես հակառակ կարծիքն ունեմ: Ես կարծում եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի