23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Չեն տապալի. Հայկական Ժամանակ

Այսօր ժամը 12.00-ին Ազ­գային ժողովում կսկսվի հատուկ նիստը, որի ժամա­նակ պատգամավորները պետք է ՀՀ վարչսսպետ ընտրեն: Երեկ առավոտյան Աժ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վսւրչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ վար­չապետի միակ թեկնածուն է: Փաշինյանը երեկ հանդի­պել է Աժ մյուս խմբակցությունների ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ- ի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Ծառուկյան […]

Հեղափոխություններից հետո կոռուպցիան չի վերանում, Ուկրաինայի օրինակը դրա ապացույցն է. Ժամանակ

Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի ժամանակ անդրադարձել էր երկրից դուրս բերված ակտիվները վերադարձնելու մեխանիզմների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու հարցին: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը թերթի հետ զրույցում այս առնչությամբ նշել է, թե այնքան էլ կողմնակից չէ անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը. «Մենք դեռեւս անցումային փուլի մեջ ենք, խորհրդարանը ՀՀԿ-ի ձեռքում […]

Սերժ Սարգսյանը Յանուկովիչ չի. Հրապարակ

Ուկրաինայում 1993 թվա­կանից բնակվող հայ նկարիչ Բորիս Եղիազարյանը 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից է, նախկին ԽՍՀՍ հանրապետությունների բոլոր ժո­ղովրդավարական շարժումներին մասնակցել է որպես «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ եւ պատաս­խանատու, այնուհետեւ եղել է նաեւ Ապարանի առաջին ջոկատի հրամա­նատարը, որը Սիսիանում պաշտպա­նել է սահմանը: Հայկական թավշյա հեղափոխությանն այս օրերին նա հետեւում է հեռվից՝ Ուկրաինայից: «Այն, ինչ տեղի ունեցավ Երեւա­նում, […]

Կա միայն մեկ ճանապարհ. 168 Ժամ

Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ […]

Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց՝ ուշքի՛ եկեք

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն, Նիկոլի՛ն և այլոց: Ուշքի՛ եկեք: Իրավական առումով. Հասկանում եք, թե ոչ՝ չգիտեմ, բայց սա ձեր խաղը չէ ու դուք պատկերացում էլ չունեք հետևանքների մասին: Նախ, մի պարզ ու հասարակ իրողություն. գործող Սահմանադրությունը, որին թերևս բոլորն են ապավինում կամ այդպես հայտարարում, որի շրջանակներում գործելու կոչ են անում […]

Ալիևն անհանգիստ է .168 ժամ

«Հայաստանի ներսում տեղի ունեցող զար­գացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս օրե­րին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի ռազմական ճանապարհով «կար­գավորելու» հնարավորությունը: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել […]

Փաշինյանի ընկերները որոշել են մի ոտ առաջ ընկնել. Հրապարակ

«Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։ Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի […]

Նոր ընտրությունների միտքը չի ոգեւորել որոշ ուժերի. Ժողովուրդ

«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, […]

ՀՀԿ-ն է ՀՅԴ-ին հեռացրել կոալիցիայից. Ժամանակ

«Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի հուսալի գործընկեր պետք չէ: ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում […]

ՀՀԿ-ն կզիջի մի պայմանով. Հրապարակ

 «Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։ Դժվար է ասել, թե դա ինչ է տալիս ՀՀԿ-ին՝ գուցե այստեղ համոզված են, որ 1 տարում Փաշինյանը ոչ մի ռեալ փոփոխություն չի իրականացնի, և այսօր փողոց ելած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի