23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախագահականում խառը վիճակ է. Հրապարակ

«ՀՀԿ-ն այս օրերին լծված է համախոհներ գտնելու գործին: Խառը վիճակ է նախագահականում, Արմեն Սարգսյանի մոտ հերթ է, մեկը գալիս, մյուսը գնում է՝ քաղաքական ուժեր, բիզնեսմեններ, դեսպաններ։ Նա խորհրդակցություններ, հեռախոսազրույցներ է ունենում տարբեր երկրների նախագահների հետ, ապա անհասկանալի ողջույն հղում ՀՀ հպարտ քաղաքացուն: Կարեն Կարապետյանն էլ է հեռախոսազրույցների, բանակցությունների մեջ տարբեր երկրների հետ, փոխվարչապետներին էլ գործուղել […]

Նիկոլի փորձերը, տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա. Իրավունք

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վար­չապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել բայց այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ: Թեեւ Փւսշինյանն […]

Մեկ անգամ դավաճանո­ղը միշտ էլ կդավաճանի. Ժողովուրդ

  Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է դավաճաններին: Սերժ Աարգպանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժա­րական տալուց հետո նրա մի շարք կողմնակիցներ ինչպես ՀՀԿ, այնպես էլ մյուս կուսակցություններից, հեռա­ցել են նրա կողքից, այլեւս չեն աջակ­ցում: Ջուլֆալակյանն այս թեմայով սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր քաղաքական ուժերի համար լավա­գույն հնարավորությունն է ճանաչե­լու իրենց շարքերում գտնվողներին… եւ շատ կարեւոր է Նոր […]

Սերժ Սարգսյանի միակ մեսիջը. Հայկական Ժամանակ

Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հետ եւ ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատ­ճառները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչա­պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը խոսել է Ազգային ժողովում աշխա­տելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայու­նությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկա­ցած որոշման դեպքում կարելի […]

Իշխանությունը վարչապետի պահեստային տարբերակի շուրջ լռում է. Ժամանակ

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով երեկ մեկնել է Մոսկվա, նախագահ Արմեն Սարգսյանի համար վար­չապետի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է: Գեւորգյանը Մոսկ­վա ուղետրվեց, երբ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ՀՀԿ-ական չէ եւ Հայաստանի իշխանական դաշտում ըն­կալվում է որպես չեզոք ֆիգուր: Հի­շեցնենք, որ Արմեն Գեւորգյանը Հայաստանի իշխանական համա­կարգում հայտնվեց 1996թ. որպես այն ժամանակվա վարչապետ Ար­մեն […]

ԱՄՆ կառավարությունը Փաշինյանին զգուշացրել է. Ժամանակ

ԱՄՆ կառավարությունը դի­վանագիտական խողովակներով Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է միջպետական ճանապարհների փակման վտանգավորության մա­սին: Խոսքը, մասնավորապես, Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհի մասին է, որն ապահովում է Սեւ ծովի Բաթումի եւ Փոթի նավահանգիստնե­րից բեռների տեղափոխումը Պար­սից ծոցի Բանդեր Աբաս նավա­հանգիստ: Փաշինյանին զգուշաց­վել է, որ այդ տարանցիկ ճանա­պարհի փակումը ոչ մի կապ չունի իշխանության հարցի վիճարկման […]

«Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ »

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան […]

Ծանր փորձություն է սպասվում. Առավոտ

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27- ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխու­թյունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստ­վում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հե­տո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժո­ղովրդական հեղափոխությանը: Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու […]

Մեզ նոր կուռքեր պետք չեն. Հրապարակ

Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթա­նակը շատ տերեր ունի: Այս օրե­րին հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ ապշում ես, թե մարդիկ ինչքան կա­րող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որին ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին: Հայտարարում էին՝ մենք գնա­հատականներ կտանք ապրիլի 19- ին, հույս փայփայելով, […]

Քննարկում են հրաժարականի հարցը. 168 Ժամ

«Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարակա­նից հետո մենք ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ չենք գումարել, որ նման հարց քննարկենք: Բնականաբար, եթե գումարվի, պետք է քննարկվեն տարրեր հարսեր Դա մենք կքննարկենք գործադիրի նիս­տում, երբ գումարենք այն»,- թերթի հետ զրույցում հայտա­րարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդա­սարյանը պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարակա­նի հարց քննարկվե՞լ Է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի