23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ազատությունը աստիճանաբար շփո­թում են անարխիայի հետ. Ժողովուրդ

Այս օրերին Երեւանում շարունակ­վող բողոքի ցույցերի արդյունքում ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաեւ հանրահավաքների հետ առնչություն չունեցող անձինք: Երի­տասարդների մի մասն էլ այս օրերի ազատությունը աստիճանաբար շփո­թում է անարխիայի հետ: Արդյունքում հատկապես կենտրոնում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդների, որոնք մեքենա են վարում համարա­նիշները հանած, բարձր երաժշտու­թյամբ կամ ազդանշաններ տալով, արագ, խախտելով երթեւեկության եւ տրամաբանության […]

Կորած ենք. Ժամանակ

«Հերթական անգամ ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը: Ինձ համար ամենակարեւոր բանը դա է՝  ձայն բազմաց, ձայն Աստծո»,- թերթի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամա­նատար Արկադի Կարա­պետյանը: «Տեսնում եք՝ մարդիկ միմյանց սիրում հն, հարգում, ճիշտ քայլերի դիմելու դեպքում ժողո­վուրդն ամեն ինչի էլ կարող է հասնել: Պետք է այսպես միասնական էլ […]

Ծառուկյանը կտապալի Կարեն Կարապետյանին. Ժամանակ

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միացել է ոչ միայն հայտարա­րությամբ, այլ նաեւ գործողություններով, ինչը շատ մեծ հան­րային ոգետրություն առաջաց­րեց: Հանրապետության հրապարակ իջան ոչ միայն «Ծառուկյան» դաշինք խորհրդարանա­կան խմբակցության ներկայացուցիչները, որոնք սկսեցին հայտարարել, որ բավարար է եւս մեկ վճռորոշ հարված հասց­նել ռեժիմին, եւ այն կհանձնվի: Փաստորեն, կարող ենք արձա­նագրել, որ եթե […]

Ում դաբրոն է պետք Փաշինյանին. Հայկական Ժամանակ

Թերթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը:  -Պատրա՞ստ եք դառնալ վարչապետ: -Ես բազմիցս եմ ասել որ եթե ժողովուրդը ինձ վստահի այդ պատրավորությունը, ես այն կստանձնեմ եւ հավանական է, որ այդպես կլինի, հիմա խոսքը մեր ներկայացրած հիմա իսսւքր ծրագրի մասին է, երբ լինելու են արդար, ժողովրդավարական ընտրություններ: Առաջին բանը, որ մենք անելու ենք ընտրական գործընթացը փոխելն է, ու նաեւ […]

Մոռացել են. Ժողովուրդ

Ինչպես հիշումեք՝ նախօրեին, մինչեւ Սերժ Աարգսյանը  հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղա­պահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը՝ միանալով ցուցարարներին: Եւ ահա օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝  տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում  քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները: Նախարարը հայ­տարարել  Է, թե պետք Է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության […]

Ի՞նչ են ծրագրել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը. պլան Ա, պլան Բ և ֆորս-մաժորային տարբերակ. «Հրապարակ»

Այսօր առավոտյան ժամը 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չեղարկվել է։ Բանակցությունների թեման չի հաջողվել հստակեցնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ժամը 19։00-ին հանրահավաք է հայտարարել, իսկ Կարեն Կարապետյանը ժամը 17։00-ին իր մոտ է հրավիրել գործարարների մեծ խմբի։ Երկուսն էլ, ըստ ամենայնի, ունեն պլան Ա, պլան Բ և ֆորսմաժորային տարբերակ: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ծառուկյանը պայմանավորվել է Փաշինյանի հետ. Ժամանակ

Երեկ տեղի է ու­նեցել Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպու­մը, որի ժաանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հնարավոր Է, որ Փաշինյանը, որ­պես պատասխան ժեստ, իր ժա­մանակավոր կառավարության կազմում ընդգրկի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Վատ է. Առավոտ

Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տե­ղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտա­հայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ հւսմաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխու­ժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը […]

Հո­վիկ Աբրահամյանի որդին ահռելի կարողության տեր է. «Հրապարակ»

«Նախկին վարչապետ Հո­վիկ Աբրահամյանի որդի` ԱԺ պատգամավոր Արգամ  Աբրահամյանը, չնայած երբեմն մամուլ սպրդող լուրերին, թե Աբրահամյանների գործերն Արգամիչի պաշտոնանկությունից հետո լավ չեն, ահռելի կարողության տեր է: Որդի Աբրահամյանի առասպելական հարստության մաս են կազմում նաև Ծաղկաձորում նրա անունով գրանցված երկու հողակտորները: Դրանցից մեկը` 1,37 հա ընդհանուր մակերեսով, Ծաղկաձոր քաղաքի Ան­տառային 1-ին թաղամասում: Մյուսը` 0,022 հա ընդհանուր […]

Դաշնակցությունը կշարունակի՞ հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ համագործակցությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ. փետրվարի 24-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին և հայտարարեցին, որ դա չունի միայն նախընտրական նպատակ և ավելի երկարաժամկետ նպատակներ է հետապնդում: Այդ թեմայով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել էր. «Մենք միշտ ասել ենք, որ սա փորձ է ավելի երկարաժամկետ համագործակցության, որովհետև հիմքում դրված են սկզբունքներ, արժեհամակարգ, մտածողություն, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի