26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոռացել են. Ժողովուրդ

Ինչպես հիշումեք՝ նախօրեին, մինչեւ Սերժ Աարգսյանը  հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղա­պահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը՝ միանալով ցուցարարներին: Եւ ահա օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝  տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում  քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները: Նախարարը հայ­տարարել  Է, թե պետք Է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին:

Սակայն ԶՈւ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորա­մասը լքած զինվորականների մասով զերծ մնալ որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել:

Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով: Բայց երբ ժա­մեր անց իրավիճակը փոխվել  է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ել­նելով՝ մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկե­լու մասին: Եւ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ