23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանից թռածները. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ երեկ խորհրդարա­նը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբե­րակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեար­կեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվե­արկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակ­ցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմա­դիր ելույթներով է հանդես գալիս՝ բա­վական սուր քննադատելով իշխանու­թյուններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա […]

Հայաստանը՝ սառը պատերազմի առաջին գծում. Ժամանակ

Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով` ասված է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստում ընդունված հայտարարության մեջ: ՀԱՊԿ մշտական մարմինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի աջակցությամբ հրթիռային հարվածները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ և […]

Նյարդերի պատերազմն ավարտվեց. սկսվում է նոր փուլ. Ժամանակ

Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: […]

Աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել «օրենքով գողեր». Փաստ

Օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»: Ո՜չ, ոչ: Նրանք չեն եկել սատարելու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ ցուցարարնե­րին: Նրանք եկել են նշելու ԽՍՀՄ տարած­քում հայտնի «օրենքով գող» Արմեն Կա նևսկոյի (Հարությունյան) ծննդյան օրը: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղի­նակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի […]

Երեւանում մայդան է ծնվում. Առավոտ

Փողոցում ընդդիմության հաղթանա­կի դեպքում Հայաստանը թշնա­մական դիրքորոշում կզբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ: Այդպես են մասնագետները գնահատում Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հե­ռանկարները: Որոշ առումով ընդդիմու­թյան ցույցերը հիշեցնում են Կիեւի եւ հենց Հայաստանում երեք տարվա վաղեմու­թյան իրադարձությունները: Ովքեր են ընդդիմադիրները, եւ ինչ են նրանք ու­զում, ոուսական «Վզզլյադ» թերթում փոր­ձում է վերլուծել Միխայիլ Մոշկինը: Ավելի քան երկու տասնյակ ցուցարարներ տար­բեր […]

Թռնողները. Ժամանակ

Բազմաթիվ ցուցարարներ փողոց են դուրս եկել ոչ թե իշ­խանությունների դեմ իրենց բո­ղոքն արտահայտելու, այլ եվրո­պական տարբեր երկրներում քաղաքական ապաստանի հա­մար փաստական հիմքեր ապա­հովելու համար: Նրանցից շա­տերը քայլում են միացրած տե­սախցիկներով, եւ արդեն հայտ­նի են դեպքեր, որ որոշ ոստի­կաններ գումար են վերցրել մարդուն իբր կալանավորելու եւ ձեռնաշղթաներ հագցնելու հա­մար: Յուրաքանչյուր նման բո­ղոքի ակցիայից հետո երկրից մի […]

Քեֆ ուրախություն ՀՀԿ-ում. Հրապարակ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ խորհրդի շաբաթօրյա ծաղկաձորյան  նիստը՝ «Գոլդեն Փելեսում», տեւել է կես ժամ: Նիստը բացել եւ օրվա նյուզմեյքերն է եղել Կարեն Կարապետյանը, որը գրեթե նույն ձեւակերպումներով, ինչ նախօրեի հարցազրույցում, ասել է. «Այդ կոնֆիգուրացիայով մենք լավ արդյունքների ենք հասել, ուստի առաջադրում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Քվեարկությունն անցել է միաձայն: Սերժ Սարգսյանն էլ է իր օգտին քվեարկել: Այնուհետեւ խոսել է Սերժ Սարգսյանը՝ […]

Եթե Ալիեւը առաջինը չհարվածի. Ժողովուրդ

Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավո­րումը փակուղային է թվում: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերածվել է որոշ ուժերի քաղաքական-տնտեսական շահերի թեմայի, այդ թվում ՌԴ-ի, ԱԱՆ-ի ու Եվրոպայի: Ըստ նրա՝ բոլոր այս գործոնները ղարա­բաղյան հակամարտությունը չկարգա­վորվող են թողնում մոտակա տարիների համար, եթե Բաքուն առաջինը չհարվա­ծի: Նա հավելել է, որ մեծ հարց […]

ԱԱԾ-ն լուրջ բացահայտումներ է արել. քրեական աշխարհում թեժ է. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: Օրաթերթին հայտնի դարձավ որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի դեմ հարձակում […]

Հայաստանը՝ մայդա՞ն. Հայկական Ժամանակ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձու­թյունները լայն արձագանք են ստացել մի­ջազգային մամուլում: Գերմանական հեղինա­կավոր «Deutchr welle» կայքը, անդրադառ­նալով ապրիլի 16-ի բողոքի զանգվածային ակցիաներին, կենտրոնանում է դրա պատ­ճառների վրա նշելով, որ ընդդիմության հա­մակիրները դեմ են դուրս եկել «նախկին նա­խագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն»: Կայքում նշ­վում է նաև «ընդդիմադիրները միտված են հասնել մինչեւ խորհրդարան»: «Deutchr welle»-ն, հղում կատարելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի