23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանը՝ ռիսկային առաջին խմբում. Վաշինգտոնը Երեւանի համար բացառություն չի անի. Ժամանակ

ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են անհապաղ պատժիչ միջոցներ ձեռնարկելու մասին այն անձանց և երկրների դեմ, որոնք կխախտեն ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները. նշվում է, որ այն խախտած ցանկացած պետության դեմ «առանց տատանվելու պատժամիջոցներ կսահմանեն»։ «Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին նախապես չի հայտնում և իր հնարավոր գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս»,- հայտնել են գերատեսչությունում։ Հիշեցնենք, որ ՌԴ-ի, Իրանի և […]

Գլխավոր հարցը դեռ չունի պատասխան. Ժամանակ

 ՀՀԿ գործկոմի նիստից հետո Հայաստանում կա զգացում կամ մտայնություն, որ գլխավոր հարցի պատասխանն ի վերջո տրվեց, եւ պարզ է, թե ով է լինելու վարչապետը, արդեն պաշտոնապես: Ըստ այդմ՝ մնում է, որ դրան դեմ լինողները ավելի թեժացնեն պայքարը Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ կողմ լինողները ավելի ուժգնացնեն Սարգսյանի գովաբանությունը: Մինչդեռ Հայաստանի պարագայում գլխավոր հարցը մնում է անպատասխան […]

Սարգսյանն ու Ալիեւը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. Ժամանակ

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն: Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, […]

Զուգարանի դռան փոխարեն վարագույր են կախել. Հայկական Ժամանակ

2017 թ. ֆինանսատնտեսա­կան հաշվետվությամբ մշակույթի նախարարությունում էր Փայտարվեստի թանգարանի ղեկավարու­թյունը: Թանգարանի ցուցանիշները նա­խարարության աչքին չափազանց համեստ էին: 45 տոկոս վճարովի այցելու ունենալու պարտավորու­թյան դիմաց այցելուների թիվը 34 տոկոս է եղել, մինչդեռ նախարարու­թյան որդեգրած սկզբունքով, բոլոր պետական թանգարանները 2018- ին պարտավորվում են 75 տոկոս վճարովի այցելու ունենալ: Փայտարվեստի թանգարանը 2017 թ. 5 հազար այցելու է ունեցել: […]

Ռիտա Սարգսյանը հետը տարավ. Հայկական Ժամանակ

Հայաստանում առաջին տիկին , գոնե այս պահին, չկա: Պարզվում է, որ Արմեն Սարգսյանի նախագահ դաոնալուց հետո նախագա­հականի կայքում ոչ միայն նախագահ բառն են սկսել փոքրատառ գրել, այլ նաեւ աոաջին տիկին հատվածն են հանել կայքից: Փաստորեն, աոաջին տիկին ասվածը մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը հետը տարավ: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Պատերազմը Սիրիայից կտեղափոխվի՞ Արցախ. 168 Ժամ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են: Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ւս- մերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես’ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել: ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արա­բագետ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավանական նման զարգացումնե­րը: «Դրանք տարբեր խնդիրներ են, որոնք, բնա­կանաբար, ազդում են […]

Մեծ ճգնաժամ Հայաստանի հարեւանությամբ. պետք է մտածել. 168 Ժամ

 «Զարգացումները սիրիական թատերաբեմում, բնակա­նաբար, առնչվում են նաև Հայաստանին, քանի որ կարող են ունենալ իրենց հետևանքները: Այս գործողություններում ներգրավված է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի հովանավոր, Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող Թուրքիան, հարևանության բոլոր երկրները, ըստ էության: Սիրիայում իրավիճակի սրման դեպքում աչալուրջ պետք է լինել և հետևել նաև իրավիճա­կին ԼՂ հակամարտության գոտում, քանի որ արտաքին զարգացումները միշտ […]

Գագիկ Խաչատրյանին էլ. Հրապարակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին՝ երկրորդ անգամ տուգանվել Է ՀԴՄ չխփելու համար: «Չիմեգ» ԱՊԸ-ն, որը չինական հագուստի եւ այլ ապրանքների ներկրմամբ է զբաղվում, եւ դրանք վաճառվում են, որպես կանոն, «Հագուստի աշխարհ» խանութների ցանցում, տուգանվել է խոշոր հարկ վճարողների տեսչու­թյան գործողության արդյունքում եւ հայտնվել գործունեության ժամանակավոր կասեցման ցուցակում: Այս պարագայում խոսքն Ամիրյան […]

Նոր սկանդալ. սալմոնելա հավի մսում . Ժողովուրդ

ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Օրաթերթը տեղեկա­ցավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սնն­դամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեեւ ԱԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչն­չացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ԱԱՊԾ-և տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ’ փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին […]

«Մուշոյին ի՞նչ անենք, մինչև վերջ կըզըցնե՞նք». Նորատուսցի Ալիկի գործով գաղտնալսումները բացահայտում են. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի