25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր հարցը դեռ չունի պատասխան. Ժամանակ

 ՀՀԿ գործկոմի նիստից հետո Հայաստանում կա զգացում կամ մտայնություն, որ գլխավոր հարցի պատասխանն ի վերջո տրվեց, եւ պարզ է, թե ով է լինելու վարչապետը, արդեն պաշտոնապես: Ըստ այդմ՝ մնում է, որ դրան դեմ լինողները ավելի թեժացնեն պայքարը Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ կողմ լինողները ավելի ուժգնացնեն Սարգսյանի գովաբանությունը:

Մինչդեռ Հայաստանի պարագայում գլխավոր հարցը մնում է անպատասխան նույնիսկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ու արդեն տարիներ շարունակ, եւ գուցե պարզ էլ չէ, թե երբ կլինի այդ հարցի պատասխանը: Մինչդեռ հենց դրանից է կախված այն, թե երբ կլինեն Հայաստանի համակարգային ռեֆորմներ: Իսկ հարցը այն է, թե ով է վճարելու ռեֆորմների գինը:

Խոշոր հաշվով՝ ռեֆորմների իրականացման մասին հայտարարությունները հեքիաթ են ոչ միայն այն պատճառով, որ կոռումպացված համակարգը չունի փոխվելու քաղաքական կամք: Կամքի առկայության դեպքում անգամ անհրաժեշտ է փող, որով կվճարվի ռեֆորմացիայի գինը: Մեծ հաշվով՝ ռեֆորմը, եթե փոքր-ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը, կոռուպցիոն համակարգի, այսպես ասած, վաճառքն է օրենքին՝ պարզապես առանց քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատվությունը մյուս տարբերակն է, բայց դա գործում է այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն եւ արմատական իշխանափոխություն:

Մենք խոսում ենք այն տարբերակի մասին, երբ ռեֆորմները իրականացնում է իշխանությունը, քանի որ արմատական իշխանափոխության հնարավորությունն ու նախադրյալները ակնհայտորեն սուղ են, իրատեսականությունը՝ գրեթե զրոյական: Իսկ իշխանությունը չի գնա քրեական պատասխանատվության տարբերակի գերակայության ճանապարհով, քանի որ այստեղ արդեն առաջանում է ներհամակարգային համերաշխության խնդիր:

Այդպիսով, առավել իրատեսական տարբերակ մնում է փողով կոռուպցիան գնելը կամ դրա մի զգալի մասը՝ այդպիսով ապակոռումպացնելով համակարգի գերակշիռ մասը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում չկա իշխանական սուբյեկտ, որն ունակ է դա անել, որն ունի այդքան փող: Առավել եւս՝ դրան ունակ չէ Սերժ Սարգսյանը, որն առաջնային պատասխանատվության սուբյեկտն է: Մյուսների հետ պայմանավորվելու նրա փորձերը խոշոր հաշվով ավարտվում են ապարդյուն, քանի որ Սարգսյանը չի ցանկանում փողի դիմաց տալ համարժեք իշխանություն, իսկ փող ունեցող սուբյեկտներն էլ չեն ցանկանում առանց համարժեք իշխանության տալ այնքան փող, որը Սարգսյանին թույլ կտա վճարել իր անունից իրականացվելիք ռեֆորմների գինը: Արեւմուտքն ու Ռուսաստանը տարբեր պատճառներով եւ նկատառումներով, բայց կարծես թե հավասարապես մտադիր չեն վճարել այդ գինը:

Հարցը մնում է բաց, որքան էլ հստակ եւ որոշակի է վարչապետի հարցը: Հետեւաբար Հայաստանում բաց է մնում ռեֆորմի հեռանկարը, թեեւ իշխանությունն ակնհայտորեն զգում է դրա անհրաժեշտությունը՝ իր իսկ անվտանգությունից ելնելով: Կոնսենսուսային որոշումն էլ չի ստացվում այդ մասով, քանի որ համակարգը քիչ թե շատ կոնսենսուսի է եկել զուտ ռազմական անվտանգության գնի հարցում: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ