Գագիկ Խաչատրյանին էլ. Հրապարակ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին՝ երկրորդ անգամ տուգանվել Է ՀԴՄ չխփելու համար: «Չիմեգ» ԱՊԸ-ն, որը չինական հագուստի եւ այլ ապրանքների ներկրմամբ է զբաղվում, եւ դրանք վաճառվում են, որպես կանոն, «Հագուստի աշխարհ» խանութների ցանցում, տուգանվել է խոշոր հարկ վճարողների տեսչության գործողության արդյունքում եւ հայտնվել գործունեության ժամանակավոր կասեցման ցուցակում:
Այս պարագայում խոսքն Ամիրյան 13 1/5 հասցեում գտնվող խանութի մասին է: ՊԵԿ նախկին նախագահին, փաստորեն, չի փրկում անգամ, այսպես կոչված, «Մաշտոցյան կլանը»՝ իր կողմից հարկայինում ներդրված սանիկները, քարտուղար-քարտուղարուհիները, բլոտի «նապառնիկները», որոնք ՊԵԿ-ում այսօր էլ առանցքային պաշտոններ են զբաղեցնում:
ՊԵԿ-ի կողմից պատժված տնտեսվարողների ցանկից տեղեկացանք, որ կասեցման փոխարեն «Չիմեգը» վճարել է փրկագին՝ 300 հազար դրամ: Այս դեպքն աննախադեպ է նաեւ նրանով, որ խոշոր հարկ վճարողների ՀԴՄ գծով ստուգումներն ընդհանուրի մեջ չնչին տոկոս են կազմում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: