03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել «օրենքով գողեր». Փաստ

Օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»:

Ո՜չ, ոչ: Նրանք չեն եկել սատարելու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ ցուցարարնե­րին: Նրանք եկել են նշելու ԽՍՀՄ տարած­քում հայտնի «օրենքով գող» Արմեն Կա նևսկոյի (Հարությունյան) ծննդյան օրը: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղի­նակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գո­ղեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ:

Արմեն Կանևսկոյը ծնվել է Երևանում, 1970 թ. ապրիլի 17-ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարե­կանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի և Չիչխենի կողմից: Ար­մեն Կանևսկոյը մահացել է 2010 թվակա­նին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում: Երեկ, գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսություննե­րի սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ