26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն լուրջ բացահայտումներ է արել. քրեական աշխարհում թեժ է. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: Օրաթերթին հայտնի դարձավ որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ՝ Արտակ Այվազյանը: Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ այս բոլոր գաղտնալսումները հրապարակ­վելու են նաեւ դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռն­բաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսում­ները հրապարակելով՝ ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ