25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանում մայդան է ծնվում. Առավոտ

Փողոցում ընդդիմության հաղթանա­կի դեպքում Հայաստանը թշնա­մական դիրքորոշում կզբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ: Այդպես են մասնագետները գնահատում Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հե­ռանկարները: Որոշ առումով ընդդիմու­թյան ցույցերը հիշեցնում են Կիեւի եւ հենց Հայաստանում երեք տարվա վաղեմու­թյան իրադարձությունները: Ովքեր են ընդդիմադիրները, եւ ինչ են նրանք ու­զում, ոուսական «Վզզլյադ» թերթում փոր­ձում է վերլուծել Միխայիլ Մոշկինը: Ավելի քան երկու տասնյակ ցուցարարներ տար­բեր աստիճանի վնասվածքներ են ստա­ցել Երեւանում ցուցարարների եւ ոստի­կանների միջեւ տեղի ունեցած բախումնե­րում, ծանր վիրավորների թվում կա առն­վազն մեկ ոստիկան: Ռուսաստանի ԱԳՆ- ն կանխատեսում է հուզումների շարունա­կություն եւ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել զանգվածային կու­տակումների վայրերից:    

Երեւանում կա­տարվող իրադարձությունները հոդվածա­գիրը նկարագրում է որպես «անկարգություններ», որի մասնակիցները փորձել են արգելափակել փողոցները եւ փակել մեքենաների ճանապարհը: Հոդվածագիրն ուշ­ադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երեւանում կատարվող իրա­դարձություններին ուշիուշով հետեւում են արեւմտյան եւ ուկրաինական ԶԼՄ-ները: Բողոքարարների մարտավարությունը հիշ­եցնում է «գունավոր հեղափոխություննե­րի», այդ թվում հետխորհրդային տարա­ծություններում ցուցարարների վարքը, շա­րունակում է հոդվածագիրը:    

Բայց կա նաեւ նոու-հաու: Ընդդիմադիրները փորձել են կաթվածահար անել երեւանյան մետ­րոյի աշխատանքները: Երիտասարդները պարզապես պառկել են մետրոյի վագոնների բաց դոների արանքում: Ըստ հեղի­նակի՝ գործը հասել է նաեւ վանդալիզմի. «Մետրոյի ղեկավարությունից հայտնել են, որ ցուցարարները կոտրել են «Բաղրամյան կայարանի» շարժասանդուղքը, որտե­ղից հնարավոր է մտնել խորհրդարան: Այդ պատճառով այդ կայարանում գնացքները կանգառ չեն կատարում»: Հոդվա­ծագիրը կանխատեսում է, որ Երեւանի կենտրոնը ապրիլի 17-ին բախումների հրապարակ է դաոնալու: Ինչո՞ւ է Մայդա­նի կամ դրա փորձի համար պատճառ դարձել կառավարության ղեկավարի հաս­տատումը: Հոդվածագիրը պատմում է, որ մարտի սկզբին Հայաստանում առաջին անգամ նախագահ ընտրվեց ոչ թե հա­մաժողովրդական քվեարկությամբ, այլ խորհրդարանի կողմից, եւ ապրիլից Հա­յաստանն անցում է կատարել կառավար­ման խորհրդարանական կարգի: Իշխանության հիմնական լծակներն անցնում են վարչապետին, իսկ վարչապետի հիմնա­կան թեկնածուն 10 տարի իշխանության ղեկին գտնվող Սերժ Աարգսյանն է: Կար­ծիք կա, որ Սարգսյանը որոշել է մնալ երկրի դե ֆակտո ղեկավար, այդ թվում այն պատճառով, որ «չի վստահել մեկին, ում կարող է վստահել արտաքին քաղաքականություն, մասնավորապես՝ Ռուսաս­տանի հետ հարաբերությունները», հոդվա­ծի հեղինակին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

«Երեւանի իրադար­ձություններն ունեն Մայդանի բոլոր նա­խանշանները,- ասել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:- Դրանք կազմակերպված են ամերիկյան դիրքորոշում ունեցող արեւմտյան քաղաքական ուժերի կողմից: Նրանք ակտիվորեն ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից»: Երկրորդ նա­խանշանը, ըստ քաղաքագետի, այն է, որ ցույցերն առաջացել են հենց իշխանու­թյան փոխանցման պահին: Երրորդն այն է, որ ընդդիմությունը գործում է «ընդդեմ այն առաջնորդի, որը խնդիրներ րւնի ժո­ղովրդականության հետ»: «Սերժ Սարգսյանը, իհարկե, պահպանում է առաջնոր­դի դերը, բայց նրա նկատմամբ բազմա­թիվ դժգոհություններ կան տարբեր սոցի­ալական խմբերի կողմից»,- ասել է Մարկովը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ