18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանից թռածները. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ երեկ խորհրդարա­նը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբե­րակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեար­կեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվե­արկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակ­ցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմա­դիր ելույթներով է հանդես գալիս՝ բա­վական սուր քննադատելով իշխանու­թյուններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանւսվարմանը:

Օրաթերթի հարցին, թե Դուք ինչու կողմ քվեարկե­ցիք, նա ասաց. «Ես ՀՀ անվտանգու­թյան եւ հարաբերական կայունության համար եմ քվեարկել, դա ինչ կարեւոր է, ես իմ երկրի քաղաքացին եմ, իմ երկ­րի համար եմ քվեարկել»: Մինչ այդ նշենք, որ քվեարկությունից առաջ խմ­բակցության ներսում ներքին քննար­կումներ են եղել, թե ով ինչու է կողմ կամ դեմ քվեարկում, եւ ըստ «ժողո­վուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների՝ Վարդան Բոստանջյանը ասել է, որ ինքը հանրապետական է իրեն համարում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ