25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կորած ենք. Ժամանակ

«Հերթական անգամ ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը: Ինձ համար ամենակարեւոր բանը դա է՝  ձայն բազմաց, ձայն Աստծո»,- թերթի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամա­նատար Արկադի Կարա­պետյանը:

«Տեսնում եք՝ մարդիկ միմյանց սիրում հն, հարգում, ճիշտ քայլերի դիմելու դեպքում ժողո­վուրդն ամեն ինչի էլ կարող է հասնել: Պետք է այսպես միասնական էլ շարունա­կենք: Մենք նայում ենք, որ հանկարծ միաբանությունը չխաթարվի, հենց սկսենք իրար ուտել, սրանք առաջ են գալու: Մեր խնդիրը հի­մա դա է, հենց դա եղավ՝ իրար հետ չկարողացան լե­զու գտնել, հարեւանը հար­ձակվելու է»:

Այն դիտարկմանը, թե նախկինում կային մեկնաբանություններ, որ մի­այն Սերժ Սարգսյանը կա­րող է դարաբաղյան հիմ­նահարցի շուրջ բանակցել Ալիեւի հետ, Արկադի Կա­րապետյանը պատասխա­նեց. «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կամ նույն ՆիկոլՓաշինյանը միակն են: Մեր ազգի մեջ հնարավոր չէ մարդ չլինի, որ իրավիճակին տիրապե­տի:

Մեր ազգի պոտենցիա­լը շատ մեծ է: Բայց ես խնդիր եմ տեսնում՝ եթե 20- 25 տարեկան երեխաները գան իշխանության, մենք կորած ենք, նրանք դեռ լավն ու վատը չգիտեն: 1917 թվականի Լենինի հեղափոխությունը թող մեզ օրի­նակ լինի: Կյանքի փորձ ունենալով, մաքսիմալիստ լինելով՝ մեր ժողովրդին շատ մեծ վնաս տվեցին երիտասարդները:    

Հենց մեգ մոտ՝ Ղարաբադում Ռայկոմի քարտուղարներ կային՝ 23 տարեկան, նրանք մեծ վնաս տվեցին: Չգիտեին՝ իրականում լավն ու վատը որն է»:

Հարցին՝ կողմ կլինի՞, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, Արկադի Կա­րապետյանը պատասխա­նեց. «Դա արդեն ժողովրդի որոշելիքն է, ես չեմ կարող ասել»:

Արդյոք ողջունո՞ւմ է Հայաստանում այս օրերին տե­ղի ունեցող գործընթացնե­րը՝ հարցին ի պատասխան Արկադի Կարապետյանն ասաց.

«Ես մեր ժողովրդով հիացած եմ, պետք է որ ճիշտ հասկանա մեր ժողո­վուրդն իր գինը ու չդառնա այլ երկրների գործիք՝ իմ ու­զածը միայն դա է»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ