08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել են մահափորձ կազմակերպելու մտադրության համար. Ժողովուրդ

Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար:

Ընդ որում, ըստ պաշտոնա­կան հաղորդագրության’նրանք կապ են ունեցել «նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Աէֆիլյանի ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ: Եւ ահա, օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է 8 հոգի, այդ թվում մեկ կին: Կնոջ ինք­նությունը պարզել չհաջողվեց:

Փոխարենը տեղեկացանք, որ կալանավորվածների թվում է Երեւանի քա­ղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ դիպուկահար է եւ նպատակադրվել է մահա­փորձեր իրականացնել կամ մարմնական վնասվածքներ հասցնել: Չնայած, ըստ մեզ հասած լուրերի, Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալուց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ