25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա դասական ուկրաինական մայդան է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը: 

-Պարոն Պորտնիկովմ ինչպես եք ընդհանուր առմամբ վերլուծում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, «թավշյա հեղափոխությունը»: Ինչ գործոններ նպաստեցին դրան: 

Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, մի քանի անգամ շեշտեց, որ դրանք նման չեն ուկրաինական մայդանին: Ես հակառակ կարծիքն ունեմ: Ես կարծում եմ, որ սա դասական ուկրաինական մայդան է, սրանք հետխորհրդային տարածությանը բնորոշ դասական իրադարձություններ են:  Հնարավոր է, որ դրանք այդքան նման չեն Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններին, երբ Ուկրաինայի իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Այդ իրադարձությունները շատ նման էին Հայաստանում 2008թ. տեղի ունեցած իրադարձություններին:

Կարծում եմ, որ Հայաստանի վերջին իրադարձությունները շատ են հիշեցնում «Նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում 2004թ., երբ քաղաքացիները հասկացան, որ իշխանությունը երկրում չի կարող փոխվել ընտրությունների միջոցով, քանի որ ընտրական հմակարգն ամբողջությամբ մոնոպոլիզացված է իշխող խմբի կողմից, եւ ընտրությունները վերածվել են ձեւական միջոցառման: Եւ քաղաքացիները դուրս եկան փողոց, որպեսզի պաշտպանեն նախագահի պաշտոնում իրենց թեկնածուն ընտրելու իրենց իրավունքը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ