25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել . Առավոտ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ միջազգա­յին հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլա­դիմիր Ջաբարովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանում առա­ջացած քաղաքական ճգնաժամի՝ ընդդիմության աոաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած ուժա­յին տարբերակը անթույլատրելի է, կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության լեզիտիմությունը, իսկ երկրին լուրջ հետեւանբներ են սպասվում, այդ թվում արտաքին քաղաքականության ոլորտում»:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երբեք ճգնաժամի լուծման ուժային տարբերակի կոչ չի արել, ավելին, բազմիցս հայտարարել է, որ անհնազանդության գործողությունները խաղաղ են, բաց ձեռքերով:

 

«Չի կարելի նման ձեւով գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի լեզիտիմությունը կասկածի տեղիք կտա,- ասել է Ջաբարովը:- Իրադարձություն­ների նման զարգացումը երկրի համար հղի է լուրջ հետեւանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երեւանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել այդ իրավիճակից»:

 

Հիշեցնենք նաեւ, որ շարժման առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ չպետք է խոչընդո­տել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակից­ների, բժիշկների, հրշեջ եւ շտապ օգնության, ինչ­պես նաեւ ՊՆ համարանիշներով մեքենաների տե­ղաշարժը: Հայաստանում առաջացած իրավիճակը Ջաբարովը գնահատել է որպես «շատ տագնապա­լի»: «Այն բանից հետո, երբ Փաշինյանն անհնազանդության ցույցի կոչ արեց՝ արգելափակել կեն­սական կարետրության զարկերակները, կտրուկ աճում է ընդդիմության աոաջնորդի համախոհների եւ ոստիկանության հետ բախումների հավանակա­նությունը»,- ասել է նա:

 

Ջաբարովը կողմերին բա­նակցությունների կոչ է արել եւ հույս հայտնել, որ վերջին հաշվով կհաղթի ողջամտությունը: Նա կար­ծիք է հայտնել, որ անհրաժեշտ է անհապաղ անց­կացնել խորհրդարանական ընտրություններ եւ փո­խել վարչապետի ընտրության ընթացակարգը:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ