19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Այս պատերազմը նոր է սկսվում. Հրապարակ

Շփոթ, հիասթափություն, վախ, կասկածներ, դուխով հայտարարություններ, կիսատ արդարացումներ, թերի եզրահանգումներ․ ահա այն, ինչ կատարվում էր երեկ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո։ Իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները խոսակցությունը տեղափոխեցին «ով է գաղտնալսել» հարթություն՝ մեղադրելով «հակահեղափոխականներին» եւ կոռումպացված հանցագործներին, որոնք իրավապահների դեմ քայլեր են ձեռնարկում։ Իրենք՝ օրվա հերոսները, անմիջապես ասուլիս տվեցին եւ Մարտի 1-ի […]

Հեղափոխությունից հետո փաստի առաջ են կանգնել. ցորեն ներկրողները ճանապարհ կփակեն. Ժամանակ

Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։ «Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու […]

Չմոռանանք. Ժողովուրդ

ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հւսյաստանյան ներքաղաքական կյանքը։ Մինչ ՀՀ իշխանությունները զբւսղված էին «Շանթ-2018» զորավարժություններով՝ պետական ապարատը բերելով «պատերազմական վի­ճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղնրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին։ ՈՒ այլեւս մեծ կարետրություն չունի երկու՞պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի […]

Ապտակ բժիշկներին. Ժողովուրդ

ՀՀ Առոդջապւսհության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»։ Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՚նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»։ […]

Ոգեւորված են. Իրատես

Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրւսգրերը ներկայացրեց հանրությանը, ոչ բոլորը դրանք միանշանակ ընդունեցին։ Նախկին նախարարը նաև քննարկումների հարթակ ստեղծեց բուհերի ուսանողների հետ ներկայացնելով ծրագրերի առավելությունները, սակայն շահագրգռությունն այնքան էլ մեծ չէր։ Վերջին շրջանում, բուհերի ղեկավարների վստահեցմամբ, «Պատիվ ու­նեմ» ծրագրին մւսսնակցողների բավականին մեծ ակտիվություն է նկատվում։ Ծրագիրը ժամանակին բուռն քննարկումների […]

Մի զարմացեք, մի խորացեք, կարդացեք Նիկոլի մեջբերումը եւ կհասկանաք. Իրավունք

Թերթը «զարմանք» խորագրի տակ գրել է.  «Սկսենք մի զվարճալի եւ միաժամանակ շատ զարմանալի լուրից, որը հանրությանը մատուցեց ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ։ Այն է, որ հարսանիքներին երգող երգիչ­ները պետք է հարկեր վճարեն։ Դե արի ու մի ասա՝ իյա՜, իրո՞ք։ Առավել եւս, որ պատկերացնում ես այս զար­մանալի տեսարանը, թե ինչպես ամեն մի հարսանիքի պարտադիր կարգով գալիս է ՊԵԿ-ի […]

Վտանգավոր ահազանգ Իրանից. Փաշինյանը չի կարողանա էշ-միլիցա խաղալով՝ տակից դուրս գալ. Իրավունք

Չնայած նրան, որ ՈԴ նախագահ Վլադիմիր Պոսրինի հետ հանդիպումից խիստ ոգեստված Է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա Էլ ուներ իր գինը, որոնցից առնվազն մե­կը հայտնի դարձավ «Կոմերսանտ» թերթին տված Փաշինյանի հարցազրույցում։ Պարզվում է՝ Հայաստանը թույլատրել է ռուսական մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ կառա­վարական փողով կառուցած կենսաբանական լաբորատորիա։ Ի դեպ, հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը […]

Մարտի 1-ի գործով՝ տհաճ անակնկալ ժողովրդին. Ժամանակ

Ով մարտի 1 -ին եղել է, թող տանեն հրապարակ գնդակահարեն, խորհրդարանում սեպ­տեմբերի 10-ին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Սամվել Ալեքսանյանը։ Նրա անունն էլ կար հայտնի ցուցակում, որը 2008 թվականին հրապարակել էր Հայ ազգային կոնգրեսը եւ հայտնել, որ ցուցակում ներկայացված օլիգարխներն ու բարձրաստի­ճան պաշտոնյաները իրենց թիկնազորերին հանել են հանրության դեմ՝ իրավապահների համազգեստով։ Ցուցակում, ինչպես հայտնի […]

Ի՞նչ սցենարներ են սպասվում, եթե լուծարվի ԱԺ-ն. Առավոտ

«2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով չի բացառվում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ինքնալուծարման մասին որոշում կայացնել Ազգային ժողովին՝ առանց վարչապետի հրաժարականի նախապայմանի։ Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորությունը, անհրաժեշտ ենք համարում համալիր վերլուծության ենթարկել ՀՀ գործող իրավակարգավորումները՝ […]

Ուրիխանյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ. Ծառուկյանն է որոշել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնա­ծությունը ներկայացնել ԱԺ կրթու­թյան եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշ­տոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի:  Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի