19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի այցից առաջ հակաիշխանական շրջանակները լուրջ դոսյե են ուղարկել Պուտինին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։ Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ […]

Փաշինյանը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր […]

ԱԱԾ գեներալներ կդատվեն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին: Այս գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով եւս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած […]

Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինը պաշտոն է ստացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։ Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն […]

Գեւորգ Կոստանյանը վայր կդնի մանդատը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին […]

Ալիկ Սարգսյանը փոշմանել է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի: «Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ եւ աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարեւոր է, որ ընդդիմություն լինի, կարեւոր […]

Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին […]

Ինչպես է պատրաստվում Արագած Ախոյանը «ազգի մատից փուշ հանել». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը միանում է «Ալյանս» կուսակցությանը և պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, որ նոր կուսակցություն բացելու կարիք չկա. «Կա «Ալյանս» կուսակցությունը, որը բացել է Տիգրան Ուրիխանյանը, և մենք պատրաստվում ենք միասին մասնակցել ընտրություններին։ Իսկ թե էլ ով կմիանա, էլ ով մեզ հետ հնարավոր […]

Գալուստ Սահակյանի որդին ԲՀԿ-ի համար ձայներ է հավաքում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին: Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները եւ շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը եւ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

ՀՀԿ տնօրենները վախենում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եվ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջեւ դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի