12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես է պատրաստվում Արագած Ախոյանը «ազգի մատից փուշ հանել». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը միանում է «Ալյանս» կուսակցությանը և պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, որ նոր կուսակցություն բացելու կարիք չկա. «Կա «Ալյանս» կուսակցությունը, որը բացել է Տիգրան Ուրիխանյանը, և մենք պատրաստվում ենք միասին մասնակցել ընտրություններին։ Իսկ թե էլ ով կմիանա, էլ ով մեզ հետ հնարավոր համագործակցության ձեռք կմեկնի կամ հակառակը, դա արդեն հետագան ցույց կտա, որովհետև ունենք բազմաթիվ առաջարկներ: Հիմա ձևավորվում է թիմը, կհզորացնենք, մեր կառույցները կմիացնենք, բավականին նոր դրույթներ կընդգրկենք, որոնք, կարծում եմ, նորություն կլինեն մեր հասարակության համար, և կփորձենք մեր ազգի մատից փուշ հանել»,- նշեց Ախոյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ