25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱԱԾ գեներալներ կդատվեն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին:

Այս գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով եւս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ Սահմանադրության հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որը վերջերս ազատվեց պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, եւ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության նախկին պետ, ներկայումս ԱԱԾ պետի տեղակալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ