12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատավորները չեն հանդարտվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել […]

Գարեգին Բ-ն լիարժեք չի վայելել հանգիստը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից […]

Գործ կա, իսկ աշխատավա՞րձ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության եւ ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն […]

Չորս Toyota Camry՝ ԱԺ փոխնախագահների համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք […]

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ եւ աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Մեր տեղեկություններով, սեւ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի […]

Ղարաբաղը ետ չի մնում ներքաղաքական խմորումներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց […]

Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով […]

Հերթը հասել է Հովիկ Աբրահամյանի դստերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի […]

Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխաքտում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: […]

Կառավարությունում այլեւս միայն միլիոնատերեր չեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռեւս փոքր–ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք:  Նրանց շարքերում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի