12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Էդմոն Մարուքյանը զիջել է դիրքերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ եւ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։ Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տեւական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության […]

Մարալիկում կրքերը չեն հանդարտվում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները իրենց պահանջը բացատրում են հետեւյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի […]

Օսիպյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդելու է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը: Լուրեր են շրջանառվում, […]

Ինչո՞ւ է Գեներալ Սարոյանը մեկնել Մոսկվա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գեւորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, […]

Նոր պաշտոն՝ ՀՀԿ-ականին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Հախինյանը պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, սակայն ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած խմորումների […]

Որոշել են Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել: ԱԺ խմբակցությունները, ատամները սրած, […]

Նոր հարցազրույց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, եւ նրանք հակաքայլեր են մտածում։ Մոտ օրերս՝ հավանաբար որեւէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա […]

Սամվել Բաբայանը կհամագործակի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձեւավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ: Չի բացառվում, […]

Մարուքյանը վիրավորվա՞ծ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս […]

Մերկելի համար նախագահից վերցրել են նրան սպասարկող BMW-ն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:   Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի