20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։

Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով եւ խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ