27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ի գործով՝ տհաճ անակնկալ ժողովրդին. Ժամանակ

Ով մարտի 1 -ին եղել է, թող տանեն հրապարակ գնդակահարեն, խորհրդարանում սեպ­տեմբերի 10-ին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Սամվել Ալեքսանյանը։ Նրա անունն էլ կար հայտնի ցուցակում, որը 2008 թվականին հրապարակել էր Հայ ազգային կոնգրեսը եւ հայտնել, որ ցուցակում ներկայացված օլիգարխներն ու բարձրաստի­ճան պաշտոնյաները իրենց թիկնազորերին հանել են հանրության դեմ՝ իրավապահների համազգեստով։ Ցուցակում, ինչպես հայտնի է, Լիսկայի, Թոխմախի Մհերի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի Վաչոյի, Ալրաղւսցի Լյովի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անուններն էին։

Հիմւս մարդիկ հերթով հրաժարվում են, թե այդպիսի բան է եղել։ Գագիկ Ծառուկյանն էլ օրերս ասել էր, թե ով մեղավոր է, թող գնդակահարեն հրա­պարակում, այդ թվում՝ եթե Հո­վիկ Աբրահամյանն էլ է մասնակից եղել։ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Աբրահա­մյանն էլ նույն կերպ է մտա­ծում։ Իսկ ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր նաեւ, թե իրեն մարտի 1-ի հետ կապողն անբարոյական ընտանիքից է։ Հատկանշական է, սակայն, այն, որ Ծառուկյանը մինչ այդ քաղաքական դաշնակցության մեջ էր այն քաղա­քական ուժի հետ, որն իր անունը կապել էր մարտի 1-ին։

Այս ամենը, սակայն, խոսում է ավելի ցւսվալի ու վտանգավոր մի իրողության մասին։ Բանն այն է, որ Մարտի 1-ը տասը անմեղ մարդկանց կյանքի գնով վերածվել է ներքաղաքական մի ճախարակի, որ հասանելի է գրեթե բոլոր քաղա­քական ուժերին, եւ որոնցից ամեն մեկը պտտում է այդ ճա­խարակը ըստ իրեն հարմար ուղղության, իրեն հարմար արագությամբ։ Մեծ հաշվով, այդ պտույտի վրա էր կառուցված Նախորդ տասնամյակի ներհայաստանյան քաղաքականությունը։ Նոր Հայաստանում, կարծես թե, Մարտի 1-ի ճախարակը դարձյալ վերսկ­սում է իր պտույտները, եւ այստեղ շատ բան կախված է արդեն իրավապահներից։ Ի վերջո, նրանք հանրությանը կա­րողանալո՞ւ են ներկայացնել այս կամ այն գործչի կամ նախ­կին պաշտոնյայի հանցավոր մասնակցության անհերքելի փաստեր, թե՞ ոչ։

Բանն այն է, որ ինչքւսն այդ փաստերն ուշանում են, այն­քան գործը մտնում է հերթական մանիպուլյատիվ տեղապտույտի մեջ։ Եթե իրավապահ­ների համար խնդիրը ծանր է, նրանց, այսպես ասած, քաշային կատեգորիայի չէ, ապա գուցե պետք է մտածել ավելի «ծանր քաշային» իրավապահներ ներգրավելու մասին։ Եթե ոչ, ապա պետք է ուղղակի դադարեցնել գործընթացը, առնվազն դրա կիսահրապւսրակայնությունը, որովհետեւ մտավախություն կա, որ մինչեւ գործի, այսպես ասած, ամբող­ջական եւ համոզիչ բացահայտումը, մանիպուլյատիվ պտույտներն այն աստիճան կաղավաղեն հանրային գիտակցությունն ու մթնոլորտը, որ բացահայտված գործն այ­լեւս «ոչ մեկին պետք չի լինի»։

Այլապես, առայժմ ստացվում է, որ գործնականում մեկը մյուսի հետեւից «մաքրվում» են Մարտի 1-ի համար հանրայնորեն պատասխանատու դիտվող անձինք։ Իհարկե, հարգելով անմեղության կանխավարկածը, պետք է արձա­նագրել, որ ովքեր իսկապես անմասն են, ապա քննության խնդիրն է նաեւ իսկապես մաքրել այդ մարդկանց։ Սակայն առայժմ ավելի շուտ ստացվում է, որ Մարտի 1 եղել է, բայց ոչ մեկը պատասխանատու չէ դրա համար։ Այլ հարց է իհարկե, եթե հատուկ քննչական ծառայությունը ոչ այնքան հաճելի անակնկալ է պատրաստել նրանց համար, ովքեր այսօր ինքնավստահ հերքում են սեփական մասնակցությունը՝ համոզված, որ չկան ապացուցողական փաստեր։ Հակառակ դեպքում կստացվի տհաճ անակնկալ հանրությանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ