26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չմոռանանք. Ժողովուրդ

ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հւսյաստանյան ներքաղաքական կյանքը։ Մինչ ՀՀ իշխանությունները զբւսղված էին «Շանթ-2018» զորավարժություններով՝ պետական ապարատը բերելով «պատերազմական վի­ճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղնրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին։ ՈՒ այլեւս մեծ կարետրություն չունի երկու՞պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդւսկությունը։ Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է։

Տեղի ունեցածը լրջա­գույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանութ|անը, այլ Հայաստանի Հւսնրապետությւսնը։ Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ ւսնվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները։ Եւ հետո, հայտնի չէ, թե հրապարա­կող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել։ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Եւ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կա­րելի է բավական հեռուն գնացող, տխուր հետեւություններ անել։ Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին։

Արթուր Վանեցյւսնը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան։ Բայց չմոռւսնանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում։ Ուստի ամենեւին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ոոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից եւ մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ։ Բացի այդ, տարիներ առաջ խոսվեց, որ պաշտոնյաներից եւ մեծահարուստ գործարարներից ոմանք ձեռք են բե­րել գաղտնալսող սարքավորումներ, ինչպիսիք կան իրավապահ համակարգում, եւ փորձում են միմյանց նկատմամբ այդպես վերահսկողություն իրականացնել։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ