27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր ահազանգ Իրանից. Փաշինյանը չի կարողանա էշ-միլիցա խաղալով՝ տակից դուրս գալ. Իրավունք

Չնայած նրան, որ ՈԴ նախագահ Վլադիմիր Պոսրինի հետ հանդիպումից խիստ ոգեստված Է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա Էլ ուներ իր գինը, որոնցից առնվազն մե­կը հայտնի դարձավ «Կոմերսանտ» թերթին տված Փաշինյանի հարցազրույցում։ Պարզվում է՝ Հայաստանը թույլատրել է ռուսական մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ կառա­վարական փողով կառուցած կենսաբանական լաբորատորիա։ Ի դեպ, հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռեւս հունիսին Աստանայում հայտարարել էր, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի իր գործընկերներից սպասում է պատասխան եւ թուլտվություն՝ ազատ մուտք գործել եւ հետաքննել, թե ինչով են զբաղված իրենց տարւսծքներում ամերիկյան ռազմական բիոլաբորատորիաները։Ադրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ ՍԵՐԳՇՑ ՇԱՔԱՐՑԱՆՑԸ թերթի հետ զրույցում նախ ընդգծեց, որ սա վերաբերում է նաեւ Ղազախստանին։

Ղազախստանում ընդամենը մեկ նման լւսբորատորիա կա, եւ հավատացեք, Ղազախստանը տակից հեշտ դուրս կգա, Նազարբաեւը հին աղվես է, մի բան կհորինի, կարող է անգամ փակել դա, իրեն պետք չէ։ Իսկ Հայաստանը պետք է մտածի, որովհետեւ հունիսի մեջ ստացել է շատ ավելի վտանգավոր ահազանգ Իրանից։ Իրանն էշ երկիր չէ, իրանցիներն էլ հայերիցս 10 գլուխ ավելի խելքով են, այդ պատճառով մենք կորցրինք մեր տարածքը, իսկ իրենք գրեթե բան չկորցրին։ Իրանի իսլամական պահապանների կորպուսի կողմից նւսխազգուշացվել են բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, որ այսուհետ Իրանի դեմ ուղղված բիոահաբեկչությւսն հարցերով զբադվում է կորպուսը։ Եվ սա նույնիսկ շախմատ խաղալ չէ, ուր մնաց թե Նիկոլ Փաշինյանը կարողանա էշ-միլիցա խաղալով՝ տակից դուրս գալ։ Հստակ զգուշացվել է, որ կորպուսը զբաղվելու է Հայաստանով, որովհետեւ մեր ւուսրածքում ամերիկյան Պենտագոնի երեք լաբորատորիաներ կան։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ