23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապտակ բժիշկներին. Ժողովուրդ

ՀՀ Առոդջապւսհության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»։ Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։

Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՚նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»։ Նկատեցի՞ք՝ նախարարը հակասում է ինքն
իրեն, հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների ինստիտուտը», բայց ինքն Է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ։

Նրա մեկնաբանմամբ՝ «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առոդջապւսհության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման գործում»։ Նշենք, որ այս որոշումն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, եւ խորհրդակցելը երբեք ամոթ չէ։  Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնւսգետը» պարզապես տիտղոս է՝չվարձատրվող աշխատանք։

Բայց ւսնգամ տիտղոսազրկումը Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսեւորումներով։ Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով գիշերով հայտարարել Է, որ հեռացված են։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում Է, որ պետք է նախ շնորհակալություն հւսյտներ ցտեսություն ասելուց առւսջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման պատճառների մասին։ Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժությւսն եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական զիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական զիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլոք։ Լուրեր կան, որ նա իր մտերիմներին Է նշւսնակել խորհրդատուներ։ Օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պւստասխանեցին՝ «պրոֆեսիոնալիզմի»։ Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ բժշկի մասնագիտությանը եւ արժեքների ոչնչացում։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ