19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կվայելեն միայն Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. Հրապարակ

Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը: ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ […]

«Վերնախավում» կատաղած են Փաշինյանի նշանակումներից. Իրատես

Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։ Թերթի տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ Ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։  Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. […]

Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքա­կան գործիչներին, բռնում նրանց ստե­րը, կասկածներ հայտնում, վարկած­ներ առաջ քաշում, անանուն տեղե­կություններ հրապարակում: Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում: Բայց այդ […]

Փաշինյանը վերջնականապես քար նետեց Ծառուկյանի վրա. Ժամանակ

Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհր­դարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարակա­նից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործըն­թացի շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես եւ քաղաքա­կան համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնա­ծությունը, եւ յոթ օր անց փաստացի տեղի կունենա Աժ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ ան­գամ չի ընտրի վարչապետ: Այլ […]

Փաշինյանի ակնարկը՝ Վանո Սիրադեղյանին. Հայկական Ժամանակ

Դա իրավական խնդիր է եւ իրավաբանորեն պետք է լուծվի: Այս մասին երեկ հոկտեմբերի 24-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչա­պետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու խնդրին: «Որպես մի մարդ, որ եղել եմ ընդհատակում, եղել եմ բանտում, կարող եմ ասել, որ բանտում գտնվե­լու վիճակն ավելի կոմֆորտ Է, քան ընդհատակում»,- հայտարարեց նա: Այլ հրապարակումներին […]

Սկանդալ բժշկական համալսարանում . Հրապարակ

Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը:  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, […]

Մարզպետ նշանակվեց ռադիոտան դուռը կոտրելու համա՞ր. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինիքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը եւ այնտեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: Օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոի […]

Սերժ Սարգսյանի հորդորով հրաժարվեց. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանիհորդորով: Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, ով հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին և չէր ներկայացել նիստին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը:  Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կողմնակիցների թիվը պակասեց […]

Անվիճելի առաջատարը Տիգրան Ուրիխանյանն է. Հրապարակ

Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ վարչապետ ընտրող խորհրդարանին երեկ իշխանությունը հորդորում էր չընտրել Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ-ն լուծարվի, եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կայանան: Ու թեպետ կոչ էին արել ժողովրդին՝ ՀՀԿ-ի դավադրությունից խուսափելու համար հավաքվել ԱԺ շենքի մոտ, սակայն իրավական նյուանսներից անտեղյակ քաղաքացիները սվիններով էին արձագանքել Փաշինյանին վարչապետ «չընտրելու» կոչին, եւ ԱԺ շենքի մոտ հազիվ 10-20 մարդ […]

Ու սրանից հետո ուզում եք նորմալ դատարաններ ունենալ. Իրավունք

Չնայած թերթի համառ ջանքերին, այնուամենայնիվ՝ տեւական ժամանակ է, որ Բարձրագյույն դատական խորհրդից (ԲԴԽ) այդպես էլ չենք կարողանում պարզել՝ ու մի կերպ շենք կարողանում՜ պւսրզել այդ կառույցն արդյոք տեղյա՞կ է, թե այդ որ դատավորներն են զանգահարել Փաշինյանին, ինչպես նա էր ասում՝ ցուցումներ ստանալու համար եւ արժանացել մերժման: ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը, գոնե ըստ մտահղացման, պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի