19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր շոկ Փաշինյանի կադրերից. Ժողովուրդ

Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: Օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով […]

«Սասնա Ծռեր»-ի պայմանը՝ Փաշինյանին. Իրատես

Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ որում, շատ ավելի արմատական […]

Նիկոլ Փաշինյանը տիկին Ռիտայի քամած հյութերը դատարկել է. Հրապարակ

Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան […]

Որոշեցին թքել ամեն ինչի վրա. Հայոց աշխարհ

Երբ այլեւս ծիծաղելի չի լինում, մարդիկ պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայոց աշխարհում միանգամայն այլ է. մեզանում ամեն ինչ պատրաստ են վերածել կրկեսի, նույնիսկ բնավ ոչ ծիծաղելին։   Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը։ Չէ՞ որ երեխային էլ պարզ է. չի կարելի ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից ընդամենը մեկ ամիս անց։ Դա ոչ միայն տրամաբանության, […]

Մյուս նախկին փոխոստիկանապետն էլ շատ-շատ շնորհակալ է Փաշինյանից. Ժամանակ

Սյունիքի մարզպետի պաշ­տոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք եւ բուռն քննարկումներ է առա­ջացրել հանրության շրջանում: Քննարկումների նոր ալիք բարձ­րացավ հատկապես վարչապե­տի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո: Նախկին ոստիկանապե­տի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը թերթի հետ զրույցում նախ ողջունեց Հունան Պողոսյա­նի նշանակումը, ապա չբացա­ռեց նաեւ իր ներգրավվածությունը նոր Հայաստանին. «Դրանք շատ անտեղի քննադատություն­ներ են: Հունան Պողոսյանը […]

Փաշինյանը կորցնում է վստահությունը. 168 Ժամ

«Հունան Պողոսյանը չպետք է նշանակվեր մարզպետ, ավելին նրա դեմ պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին, սկսած անօրինական հարստացումից մինչև անօրինական գործողություններ ցուցարարների դեմ, և այլն: Ինձ համար այս նշանակումը հասկանալի չէ: Գուցե սա սիրո և հանդուրժողականության հերթական փո՞րձն է, բայց հանցագործների նկատմամբ չի կարելի ոչ սեր, ոչ հանդուրժողակա­նություն. հատկապես, որ սա լինում է ի հաշիվ […]

Դատի է տվել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի:  Եւ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, […]

ԱԺ նախագահի երեք անուն է քննարկվում. Հրապարակ

««Քաղպայմանագրում» եւ կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլեւ քննարկում ապագա ԱԺ նախագահի եւ տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաեւ գենդերային խնդիր կլուծի։ Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր […]

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, ինչու է Քոչարյանը հետ քաշվում. Հրապարակ

«Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետեւ գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձեւավորվելու է միակուսակցական պառլամենտ, եւ, որ կարեւորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած  աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի գո՞րծը։ «Այդ առնչությամբ եւս նա անհանգստություն […]

Վճարիր 3 մլն 600 հազար դրամ եւ ազատ ես. Հրապարակ

Խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր հետաքրքրվել, թե երբ կարող է Հա­յաստան վերադառնալ 27 տարին լրացած իր որդին, ով չի բնակվում Հայաստանում, եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ զինծառայությունից խուսափելու համար: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին, վճարելով 1 մլն 800 հազար դրամ, ազատվում է քրեական պատասխանատվու­թյունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հով­հաննիսյանը մեզ ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի