19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Վանեցյանացում». ԱԱԾ տնօրենի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ, ո՞վ է հաջորդը. Ժամանակ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նալոգ հավաքողը: Դրանով է բացատրվում նաև […]

ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր. Իրավունք

Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադար­ձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցա­ռումներից: Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չե­ղյալ են հայտարարվում: Մասնավորա­պես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակու­թյունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, […]

«Սերժի վախտ էլ, Սերժից հետո էլ» . Ժամանակ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ […]

Հասան Արմեն Գեւորգյանին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: Օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք […]

Ավելորդ տոմս չունե՞ք, հպարտ քաղաքացիներ, մենք էլ թռչենք, Հայոց աշխարհ

Դատելով ամենից, իշխանությունները մտադիր են վերադարձնել բազմաչարչար հայոց աշխարհը երանելի «ոսկեդար»։    Հիշեցնենք, որ անտիկ ժամանակներում «ոսկեդար» էր կոչվում նախնադարյան մարդկության երջանիկ եւ անհոգ վիճակի մասին պատկերացումը։ Դեռեւս Քրոնոսի կառավարման օրոք ապրած մարդկանց այդ առաջին սերունդը չէր տեսել ո՛չ դառնություն, ո՛չ ծանր աշխատանք, ո՛չ ծերություն։ Նույնիսկ մահանալիս նրանք ասես քուն էին մտնում։ Հողն ինքն էր առատ […]

Ինչու են լռում. Ժողովուրդ

Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են […]

ՀՀԿ-ում պատասխանը չեն գտնում՝ անդառնալի շոկ. Ժամանակ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը […]

Ինչից սկսեց Հայկ Մարությանը. Հրապարակ

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանըթեեւ դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Թերթին ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը […]

Թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք. 168 Ժամ

Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը եւ կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգեւորեր սկսնակ խաղացողներին, եւ նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է […]

Իրականում ինչ է «Նոր Հայաստանը». Հայոց աշխարհ

Հայաստանում յուրաքանչյուր իշխանափոխությանն ուղեկցող պատգամավորների փախուստների կամ, այսպես կոչված, առնետավազքերի պատմությանը շատ անդրադարձեր են եղել, սակայն մինչ օրս ոչ ոք դասեր չի քաղել հիշյալ տխուր իրողությունից։   Իսկ երբ վերջին օրերին իշխանությունները Ազգային ժողովի գործարար պատգամավորների հետ «զրույցների» միջոցով իրականացվող բացահայտ ճնշումներով սկսեցին հովանավորել ու քաջալերել այս արգահատելի երեւույթը, բոլորը համոզվեցին, թե իրականում ինչ է «Նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի