13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, ինչու է Քոչարյանը հետ քաշվում. Հրապարակ

«Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետեւ գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձեւավորվելու է միակուսակցական պառլամենտ, եւ, որ կարեւորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած  աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի գո՞րծը։

«Այդ առնչությամբ եւս նա անհանգստություն չունի, գտնում է, որ ընտրություններից հետո այն եւս կմարի»։ Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացումների խնդիրները։

«Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաեւ Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չտորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում եւ՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ