05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կվայելեն միայն Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. Հրապարակ

Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։

Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը: ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ հարցրինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանին։ «Խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ 10 տուն է առաջարկվել, էլ ի՞նչ անեինք»,- ասաց Եղոյանը։ Ի դեպ, կառավարական «դաչայում» Սերժ Սարգսյանի գնալուց հետո կմնան Արթուր Վանեցյանը եւ Նիկոլ Փաշինյանը։

Հիշենք՝ այնտեղ ապրելու իրավունք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես ասացին նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ հրաժարվել է այնտեղ բնակվելուց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ