19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կապանի նորընտիր քաղաքապետի հետեւից են ընկել. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզ­նեսներում: Քաղաքապետի հայրը Սյունի­քում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է: Գեւորգ Փարսյանը երեկ թերթի հետ զրույցում, սակայն, վստա­հեցրեց, որ ստուգումները պլանային են եւ որեւէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ: «Դրանք նախապես ծրագրված ստուգում­ներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, […]

Արյուն են ուզո՞ւմ, որ միջամտեն. Ժամանակ

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում անգամ գյուղապե­տի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում: Գյու­ղի բնակչությունը կիսվել է երկու մասի ու սկսել պայքարել իրար դեմ: Գյուղացիների մեծ մասն էլ հիմա դեմ է գյուղապետի ժամա­նակավոր պաշտոնակատարին՝ Գեւորգ Ավետիսյանին: «Պար­տադիր է արյուն թափվի, նոր պատկան մարմինները միջամ­տե՞ն: Ես ցավ եմ ապրում էս վի­ճակի համար: Մեր խաղաղ, հյուրընկալ գյուղը վերածվել է […]

Նոր զոհերին ԱԱԾ են կանչում. տոտալ տեռոր ընդդեմ ՀՀԿ-ականների. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով պետական ողջ ապարատը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա՝ չարաբաստիկ Ընտրական օրենսգրքի /ԸՕ/ ապահովությունն ապահովելու համար: Ընդ որում, բացի ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար «ղազագիր» ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնց նկատմամբ գործադրվել են ուժային-քաղաքական մեթոդներ, այժմ շարունակվում են ֆրակցիայի […]

Կտրուկ շրջադարձ Նոր տարուց հետո. Փաստ

Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է […]

Եթե Փաշինյանին հաջողվի, պատմական իրողություն կունենանք. Ժողովուրդ

1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում […]

ԱՄՆ-ն սպառնում է՝ շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի. Հրապարակ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։  Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից եւ բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, […]

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի. Իրատես

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի: Կրկին ու կրկին հիշենք Հռոմի պապի նա­խորդ օրվա բարձրաձայնումը եվրոպական պոպուլիզմի ու Հիտլերի մասին, որին «ընտրեց իր իսկ ժողո­վուրդը» մեծ ոգևորությամբ, որն էլ աշխարհն ու գեր­մանական ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ կործանելով երկրներ, միլիոնավոր մարդկանց կյան­քեր: Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներ­քաղաքական կյանքում, ուղղակի աբսուրդ է: Մեկ մար­դու մոնոթատրոն, […]

Բողոքի ալիք է բարձրանում. Իրավունք

Մամուլում բազմիցս եղել է անդրա­դարձ այն մասին, որ մեծ թվով ոստի­կանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմու­մի համաձայն: ՀՀ ոստիկանությունում եւ արդարա­դատության համակարգում օր օրի վի­ճակն ավելի է բարդանում: Պարզվում է՝ նոր իշխանությունը կրճատել է ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին տրվող 70 հազար դրամ պարգեւավճարները, որով էլ նրանք կարողանում էին հո­գալ անհրաժեշտ կենցաղային ծախսերը: […]

Խուճապ՝ Ծառուկյանը հրաժարվում է Ժամանակ

Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը: ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանիհայտարարությունը, […]

Գիտե՞ք քանի անգամ է «ջարդել». Հրապարակ

Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։ Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն ու ծանր գրաֆիկը. «Ինչպես տեսնում եք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի