19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ մնաց Վանո Սիրադեղյան-Նիկոլ Փաշինյան սիրուց. Իրատես

Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական […]

Փախուստ. Պետրոս Ղազարյանը բանակցում է. Հրապարակ

Թերթը տեղեկություն է ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլեւ լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։ 2 օր […]

Նախարարի նոր «գլուխգործոցը». Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի ժա­մանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երևան եկել:  Օրաթերթի նո­յեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդա­նոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և իր տե­ղակալների աշխատավարձերի բարձրաց­ման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Ըստ որոշ տեղեկությունների’ նախարարի ըն­կեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց […]

Նիկոլ Փաշինյանի 10 ստերը. 168 Ժամ

Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է: Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը, այնուհանդերձ, […]

Հայաստանը «կխեղդվի»՝ փորձագետը չի հավատում, թե հայկական կողմը կգնա դրան. 168 Ժամ

Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջեւ այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի […]

Աննախադեպ ցայտնոտ. Հրապարակ

Եվ այսպես, արձանագրենք, որ մտանք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Արդեն իսկ հայտնի է ընտրությունների օրը. դեկտեմբերի առաջին կիրակին՝ 9-ը: Դեկտեմբերին մեզանում դեռեւս ընտրություն չէր եղել: Նախ, որովհե­տեւ դեկտեմբերը ցուրտ ամիս է, ապա՝ Նոր տարվա նախօրեն է, եւ մարդկանց միտքը, որպես կանոն, զբաղված է ամանորյա հոգսերով ու տոնի սպասումներով: Այս ամսին մեզանում մշտապես իջնում է քա­ղաքական […]

Նոր խթան արտագաղթին. Հայկական Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին Ռուսաս­տանի նախագահ Վլադի­միր Պատ ինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստա­նի Դաշնության միգրացի­ոն պետական քաղաքակա­նության հայեցակարգը»: Այդ մասին նա հայտարարել է Հա­մերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «հա­մերկրացիների» նախկին խորհր­դային երկրներում բնակվող «ռու­սական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար: «Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր. Ժողովուրդ

Կարեն Կարապետյանի կառավարության՝ ամանորյա տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանոր­յա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: Օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ […]

Վարչապետի կինը 100կմ ճանապարհն անցնում է ուղղաթիռով. Արթիկում զարմացած ու զայրացած են. Իրատես

Ասում են, թե արթիկցիները զարմացած եւ զայրացած են ահավոր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։ Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա […]

Իրար հայհոյողները ԱԺ-ում տոլմայով ճաշկերույթ են արել. Հրապարակ

Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում «հավերժ սոված» լրագրողները: ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով բույրից) եւ այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը եւ «ՔՊ» խմբակցության ղեկավարը: Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի