18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ժամա­նակին լավ կոռուպցիայով էին զբաղ­վում ու մինչեւ օրս էլ շարունակում են. Հրապարակ

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակից, բուժքույր Քրիստինա Ղասաբյանը տեղեկացրեց, որ, ի թիվս այլոց, իրեն նույնպես ԲԿ տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանը ստիպում է դիմում գրել ու հեռանալ աշխատանքից՝ պատճառաբանելով, թե Ղասաբյանն ունեցել է բժշկա­կան ապրանքների ավելցուկ, որոնք հայտնաբերվել են պահեստում: «Իբր նոր տնօրեն է նշանակվել: Իհարկե, դեռ ոչ մի դրական բանով չի առանձնացել տնօրենը: Եկած օրվանից […]

Հարկային նոր տեռոր. Ժամանակ

Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, որովհետև հարկերն այնքան բարձր են, […]

Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը. Առավոտ

Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցան­կանում իրենց տեսակետը հրապարակավ ար­տահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվ­յալ դեպքում համսսցանցային տարածքում է եւ միահամուռ կերպով հաձակվում է, պիտակա­վորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլի­մետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորու­մը չեմ ընդունում: […]

Կոռուպցիան կշարունակվի, քանի դեռ մտածողությունը նույնն է. Առավոտ

«Հետքը» օրեր առաջ հոդ­ված հրապարակեց, որով հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՍՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար՝ Գյուղատն­տեսության զարգացման հիմնադ­րամից: «Հետքը» գրավոր հարցում էր ու­ղարկել հիմնադրամ, որն էլ տրա­մադրել էր «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնա­գիրը: Տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011թթ. հիմնադրել է «իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

Հայաստանը պետք է զիջի մի պայմանով. Հրապարակ

ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ […]

Սիրուն չի՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանին. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փսւշինյանն Աստանայում հանդիպում է ու­նեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայա­ցուցիչների հետ: Վարչապետի պաշտոնական կայքում այդ մասին հաղորդագրություն տա­րածվեց, և Փաշինյանի ելույթից մի հատված տեղադրվեց: Սակայն շատ ավելի հետաքրքիր էր այդ հանդիպման հարցուպատասխանի մասը, որը ցուցադրեց «Ազատություն» ռադիոկա­յանը: Ըստ երևույթին՝ պատասխանելով մաս­նակիցներից մեկի հարցին (տեսանյութում այդ մասը չկար) Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ բաներ ասաց: […]

Մշտական բնակչության նվազում եւ գնողունակության անկում. Ժողովուրդ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ […]

Գեներալը կխնդրի Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի […]

Մինչև ե՞րբ. Իրատես

Նախօրեին ողբեր­գական ավտովթարից 4 զինծառայող զոհ­վեց: Հասկանալի է, որ թեման բավականին զգայուն է, սակայն չենք կարող մի տխուր օրինաչափություն չն­կատել: Հաճախացել են զինվորական մեքե­նաների վթարները, իսկ պաշտպանության նախարարությունը կարծես հետևություն­ներ չի անում (խոսքը միայն այս իշխանու­թյան մասին չէ, տարի­ներ շարունակ իրավի­ճակը չի փոխվել), այլապես զինվորական մեքենաների վթար­ներն այդքան շատ չէին լինի: Հաճախ զինվորնե­րից կարելի է […]

Ինչի համար է ՔՊ-ն եկել. պարագլուխները լավ պատրաստվել են օտար երկրներում Իրավունք

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ադրբեջանասերների քանակը: Հայտնի կապտամազ Ասյա Խաչատրյանի թրքասիրառատ գրառումներին եւ հրապարա­կած լուսանկարներին որոշ անձինք հավանություն են տալիս եւ նույնիսկ անկեղ­ծանում, որ իրենք մեծ ուրախությամբ ընկերություն կանեն թուրք-սւզերիների հետ, կգնան Ադրբեջան եւ մեծ հաճույքով կհյուրընկալեն նրանց այստեղ: Ապա Ասյային «ոգեշնչելու» եկավ իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, ԼԳԲՏ լոբբինգով զբաղվող Լարա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի