09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ն ԱԺ «կինոյի» համար «քաստինգ» է անում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է […]

Ուշագրավ դրվագ գաղտնալսումից, որն անտեսվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին: ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա… […]

Ալիեւի պատասխանը Փաշինյանի սիրուն. Իրավունք

Շեյթան էրմենիստան գյաբուրլար՝ մազու­թային բռնապետ Իլհամ Ալիեւը, այսպես կոչված, արվեստի ներկայացուցիչնե­րի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները եւ պետք է շուտափույթ կերպով բանակ­ցությունների ճանապարհով դուրս բե­րի «օկուպացիոն ուժերը գրավյալ հո­ղերից եւ հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հո­ղեր»: «Որքան շուտ նրանք դա հասկա­նան, այնքան լավ՝ իրենց, […]

Ինչու Նիկոլ Փաշինյանը չներեց Զարուհի Փոստանջյանին. Հրապարակ

Վերջին օրերին յուրահատուկ ակտիվություն է ցուցա­բերում «Երկիր ծիրանի» կուսակցությունը, հայտարարություն­ներ է տարածում, որով «գաղտնա­զերծում» է թավշյա հեղափոխության «ակունքները»՝ այն անմիջականո­րեն կապելով Սերժ Սարգսյանի ու Նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Հավերժ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավա­րումը համարում է կեղծ՝ ֆեյք, մեր­ժում է «սատանայի բանաձեւը» եւ Սերժի «մերժումը»: Հարկ է նշել, որ Փոստանջյանի այս […]

Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ. Հայկական Ժամանակ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը համա­միտ չէ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Ըստ նրա կոռուպցիա­յի դեմ պայքարը, հավասար պայմանների ստեղծումը եւ մենաշնորհների վերացումը տն­տեսական քաղաքականության արդյունք ե Այս մասին նա նշեց երեկ, ւրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդ­յոք ցանկանո՞ւմ է լինել քաղաքականության մեջ, պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ հայտնվել Ազգային ժողովում, ես ցանկություն չունեմ լինել գործադիրում: Ես […]

Սերժ Սարգսյանի մոտ «հերթեր են». Հրապարակ

 ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետեւ Սերժ Սարգսյաննանընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թեւի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։ Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» սենյակից դուրս եկած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին հարցրինք՝ վաղուց […]

Ինչ հակաքայլ կկիրառի Փաշինյանը ՀԱՊԿ-ում. Հրապարակ

Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝  իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում:  Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետեւ պետք էր դիտարկել  հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության […]

Նույն հավերժական տասովշիկները, թաղային խուժանը. Փաստ

Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել:  Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական-կուսակցական […]

Ինչ են քննարկել կրթության նախարարն ու Կարաբինան. Իրավունք

Համացանցում երեկ լուսանկար էր հայտն­վել, որտեղ երեւում է, թե ինչպես է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով մեկին, որը, ըստ ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունների, ԼԳԲՏ համայնքում հայտնի է որպես Կարաբինա: Թե ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդեր Կարաբինան եւ Արայիկ Հարությունյանը, ամեն դեպքում, որեւէ պաշտոնական հայտարարու­թյուն չկա: Սակայն, այս […]

Նիկոլ Փաշինյանին ցավակցել կարելի է. Հրապարակ

Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել եր­կու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ: Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների: Սակայն իրավացի են նրանք, ովքեր պն­դում են՝ 6 ամսում փոփոխություն­ներ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է: Դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի