18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ն ափալ-թափալ վարչական ռեսուրսը դնում է իր տակ՝ գրավում են բուհերը. Իրավունք

Ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից ստանում ենք տեղեկատ­վություն, որ իշխանությունը բոլոր տեսակի օղակներում արտահերթ ընտրություններին ընդառաջ շտապ իր տակ է դնում վարչական ռեսուրսն ամբողջովին՝ նպա­տակ ունենալով ներազդել ընտրությունների արդյունքների վրա: Բանը հասել է եւ բուհերին: Այսպես, արդեն պաշտոնապես հայտնի է բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոփոխման մասին, ուր համալրումը կատարվել է կարկառուն ՔՊ-ականներով:  Թերթի աղ­բյուրները փոխանցում […]

Ժողովուրդ դուք պատկերացնու՞մ եք, մենք զրկվում ենք աներձագից. Հրապարակ

Աներձագն ընդհանրապես քաղցր բան է, ազգային ավանդական արժեք։ Երբ պաշտոնի ես մտնում, հանրությանը առաջինը պիտի նրանց ծառայությունները մատուցես։ Տարոն Մարգարյանի աներձագի «համ ու հոտից» չկշտացած, փորձանք է մեզ սպասվում։ Նախկին քաղաքապետի աներձագի մասին վիքիպեդիայում որ կարդում ես, հասկանում են, որ գործ ունես լուրջ քաղաքական գործչի, ԱԺ պատգամավորի հետ և ակամայից աներձագի փոխարեն ավել- պակաս խոսողների […]

Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես. Նիկոլի կադրերը շոկի են ենթարկում. Իրատես

Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի […]

Աշտարակում բոլոր քրեական հեղինակությունները լծվել են ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին. Ժամանակ

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։ Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։  […]

Ինչու վերջին պահին Արգամ Աբրահամյանը հրաժարվեց «Ծառուկյան»-ից. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիորդին՝ Արգամ Աբրահամյանը: Ի դեպ, վերջինս մինչեւ վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն […]

Մտավոր ստրիպտիզ. Հայոց ախարհ

Սկսվում է Դանտե Ալիգիերիի կատակերգությունը, ֆլորենցիացու՝ ծնունդով, բայց ոչ բարքերով»։    Այսպիսին է այն ստեղծագործության տիտղոսաթերթին գրված ինքնատիպ անվանումը, որին միայն երկու հարյուր տարի անց հայրենակիցները պատկառանքով շնորհեցին ոչ այնքան ժանրային պիտակ, որքան հոգեւոր աստիճան. «Աստվածային կատակերգություն»։   Երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրին անհրաժեշտ փաստաթղթերը, դրանով իսկ ազդարարելով հայոց աշխարհում մեծագույն կատակերգության […]

Երթեւեկության նոր օրենք, նոր կոռուպցիա. Հրապարակ

Կառավարությունը եւ անձամբ վարչապետի պաշտոնակա­տարը մեծ նշանակություն են տալիս վարչական իրավախախտում­ների մասին օրենքի նոր փոփոխու­թյուններին՝ հույսով, որ դրանք թե-թեւացնելու են քաղաքացու կյանքը եւ հատկապես ոստիկանության հետ հարաբերություններում բարձրացնե­լու են վերջինիս նկատմամբ վստա­հությունը: Դրանք, ինչպես բազմիցս հայտարարվել է, վերացնելու են ՃՈ կողմից քաղաքացիներին ամեն գնով հետապնդելու եւ տուգանելու ավան­դական նպատակադրումները: Համենայնդեպս, նման հույս ունի Փաշինյանը: Առաջարկվող […]

Ինչն է Ծառուկյանին ստիպել ազատվել Պետրոսից. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կա­զատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրա­հանգ Է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախաար Արսեն Թորոոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբե­րին եւս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել […]

Հայաստանը պետք է պատրաստ լինի. 168 Ժամ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո:  Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, […]

Բա Փաշինյանի եղբորորդի Սիփանը հավաքարար աշխատի՞. Հրապարակ

Դուք ե՞ւս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։ «Իհարկե, չի գործում, որտե՞ղ է գործում․ նախորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգայինով ես հավաքել եմ 3 հազար 400 ձայն, այդ սկզբունքով եմ պատգամավոր դարձել»։ Իսկ Սիփան Փաշինյանը, որ տարածքային կառավարման նախարարի խորհրդականն է, նույնպե՞ս ծանոթ-բարեկամ չէ։ «Սիփանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է»։ Դուրս չեկա՞վ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի