09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՔՊ-ն ափալ-թափալ վարչական ռեսուրսը դնում է իր տակ՝ գրավում են բուհերը. Իրավունք

Ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից ստանում ենք տեղեկատ­վություն, որ իշխանությունը բոլոր տեսակի օղակներում արտահերթ ընտրություններին ընդառաջ շտապ իր տակ է դնում վարչական ռեսուրսն ամբողջովին՝ նպա­տակ ունենալով ներազդել ընտրությունների արդյունքների վրա: Բանը հասել է եւ բուհերին: Այսպես, արդեն պաշտոնապես հայտնի է բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոփոխման մասին, ուր համալրումը կատարվել է կարկառուն ՔՊ-ականներով: 

Թերթի աղ­բյուրները փոխանցում են, որ շատ շու­տով նույն գործընթացը իրականացվելու է գործնականում բոլոր բուհերի կառա­վարման խորհուրդներում: Այսինքն՝ ՔՊ-ն այժմ իրականացնում է ուսումնական հաստատությունների ծայրահեղ կուսակցականացում:

Հիշեցնենք, որ ժամանա­կին այդ նույն կուսակցությունը այդպիսի գործելակերպի համար քննադատում էր ՀՀԿ-ին եւ դա համարում անընդունելի, սակայն այժմ նույնն է անում ավելի տոտալ եւ բծախնդիր ձեւով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ