Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես. Նիկոլի կադրերը շոկի են ենթարկում. Իրատես
Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի բոլորին էլ նույն առաջադրանքը տալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Նա նաեւ դժգոհեց Դավիթ Գեւորգյանի կեցվածքից, նշելով, թե փորձում է ինքնահաստատվել մարզպետարանի աշխատակիցների հաշվին: Հերթական ժողովներից մեկի ժամանակ վարչության պետերից մեկն ավարտել է իր զեկույցն ու նստել տեղում, ինչը դուր չի եկել պարոն մարզպետին: Բարկացել է. «Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես»,- անկեղծացել է թերթի զրուցակիցը: