Ինչի համար է ՔՊ-ն եկել. պարագլուխները լավ պատրաստվել են օտար երկրներում Իրավունք
Վերջին օրերին կտրուկ ավելացել է ադրբեջանասերների քանակը: Հայտնի կապտամազ Ասյա Խաչատրյանի թրքասիրառատ գրառումներին եւ հրապարակած լուսանկարներին որոշ անձինք հավանություն են տալիս եւ նույնիսկ անկեղծանում, որ իրենք մեծ ուրախությամբ ընկերություն կանեն թուրք-սւզերիների հետ, կգնան Ադրբեջան եւ մեծ հաճույքով կհյուրընկալեն նրանց այստեղ: Ապա Ասյային «ոգեշնչելու» եկավ իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, ԼԳԲՏ լոբբինգով զբաղվող Լարա Ահարոնյանը: Ի՜նչի մասին է խոսում այս ամենը, փորձեցինք տեսակետ ստանալ գրող, հրապարակախոս ԼԻՍ ԱՎԵՏԻՍՑԱՆԻՑ, ով ասաց.
Նախ՝ ողջ ազգը պետք է ինքն իրեն հարց տա՝ հանուն ինչի՞ է եկել «ՔՊ»-ն իշխանության, որ ի՞նչ անի: Իբր կոռուպցիայի դեմ սկսեցին պայքարել, բայց գները ոչ թե նվազեցին, այլ՝ հակառակը: Կրթության որակը առհասարակ վատթարացավ, ուսուցիչների վիճակն էլ ավելի վատացավ, եւ հույս էլ չկա, որ կլավանա: Այսինքն, այսօր մեր թե քաղաքական, թե մշակութային, թե՜ որ ամենակարեւորն է՝ ընտանեկան կյանքը անկում է ապրում: Եվ այս ամենը ամբողջացնելով պարզ է դառնում, թե ինչ նպատակով է «ՔՊ»-ն եկել իշխանության: Իսկ նպատակն արդեն իսկ ակնհայտ է եւ շատ պարզ, եկել են հողերը հանձնելու, իրենց բերել են, որպեսզի հանձնեն ազատագրված տարածքները: Իրենք կարող են իմ ասածներից հետո ինձ թիրախավորել, կեղտոտ բառեր օգտագործել, բայց միեւնույնն է՝ ես ասելու եմ: Ուղղակի զարմանում եմ, թե ի՞նչ տեսակ մարդիկ են իրենց կողմնակիցները, որտեղի՞ց են դուրս եկել, էս ովքե՞ր են եկել հասարակական-քաղաքական կյանք, հայհոյում են, կեղտոտ բառեր օգտագործում, սա է իրենց նկարագիրը:
Կամ, ի՞նչ է նշանակում վարչապետի տիկնոջ հայտարարությունը՝ փամփուշտներից զարդեր պատրաստելու մասին: Հասկանում ենք, որ տղա է ուղարկել բանակ, բայց իր նման հազարավոր մայրեր են տղաներ ուղարկում բանակ, բայց ո՞վ է իրեն թույլ տալիս հայտարարել, թե եկեք փամփուշտից զարդեր սարքենք, ո՞նց թե: Պատմությունը ցույց է տվել, որ հայ մայրը իր ոսկին տարել է, հանձնել, որ սահմանում կանգնած զինվորի համար զենք առնի, նստել է գուլպա է գործել, որ հանձնի բանակի տղերքին…
Սա հերիք չէր, հիմա էլ ընդհատակից դուրս եկավ «ՔՊ» հոգաբարձուների խորհրդի անդամ Լարան, որին ճանաչում եմ 2013 թվականից: Լարային ճանաչում եմ, որպես հայ փոքրիկ աղջիկների էրոտիկ նյութեր տարածող, էլ չեմ խոսում գեյ-պարադների եւ այլ այլասերվածություններ քարոզելու մասին: Նույնը «ՔՊ» հոգաբարձուների մեկ այլ անդամ էլ՝ Մարո Մաթոսյանը, քարոզում էր «Ես եմ տերն իմ մարմնի»: Ու հիմա էլ, փաստորեն, հերթը հասել է թուրքերի հետ եղբայրություն անելու քարոզին: Սա համընդհանուր ծրագիր է, որի պարագլուխները լավ պատրաստվել են օտար երկրներում: Հիմա էլ եկել են հողերը հանձնելու: Մենակ մի բան է մնացել, որ այս երկնագույն անտերությունը կրթության նախարարի հովանավորությամբ մտնի դպրոցներ, բուհեր, եւ վերջ: Ես կատակ չեմ անում, երբ ասում եմ, որ մենք, ինչպես որ եղել ենք առաջին մշակութային ազգը, այնպես էլ լինելու ենք վերջինը: Հենց մեզ տրորեցին, ոչնչացրին, աշխարհի վերջը կգա: Դրա համար մենք պետք է մեզ, այսպես ասած, թափ տանք, սթափվենք ու հասկանանք, թե ինչ կործանման են տանում մեզ այս իշխանությունները:
«Արդեն ծայրահեղ վիճակին ենք հասել»
– Ես կարծում եմ, որ մենք առաջին հերթին պետք է շատ զգուշավոր լինենք ընտրություններին եւ չքվերակենք «ՔՊ»-ի օգտին, որովհետեւ իրենք ստախոս են: Եթե Աստված մեզ չօգնի, մենք կորած ենք: Արդեն ծայրահեղ վիճակին ենք հասել: Տեսեք, թե ինչ է կատարվում համասեռամոլներին իրավունք տված եվրոպական երկրներում. որտեղ որ իրենք գալիս են իշխանության, մասսայական տեռորի դեպքեր են արձանագրվում պարբերաբար: Եվ ես անմիջական կապ եմ տեսնում այդ դեպքերի եւ համասեռամոլության՝ այդ երկրներում ծաղկման մեջ: Որովհետեւ համասեռամոլները չեն կարող քարոզել նորմալ բաներ, իրենք չեն կարող ընդունել ընտանիքը, դրա արժեքը: Նրանք չեն գտնում, որ հենց ընտանիքն է ազգի, պետության հիմքն ու հայելին:
Պետք է ընտրություններին իրենց ոչ ասենք: Ես հասկանում եմ, որ ընտրություններից առաջ իրենք զգուշավոր են եւ դրա համար են չեղարկել ԼԳԲՏ ֆորումը, որ իրենց երեսը չկորցնեն, որպեսզի ձայներ ստանան: Բայց ես իրենց չեմ հավատում, իրենք ստախոս են:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: