Կոռուպցիան կշարունակվի, քանի դեռ մտածողությունը նույնն է. Առավոտ
«Հետքը» օրեր առաջ հոդված հրապարակեց, որով հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՍՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որն էլ տրամադրել էր «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: Տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011թթ. հիմնադրել է «իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեդադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:
Հրապարակված հոդվածից հայտնի դարձավ նաեւ, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, քանի որ դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018թ. փետրվարի 14-ով: Այղ Ժամանակ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ է եղե( եւ հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն, դիմում-հայտը ստորագրել է անՏամբ Տիգրան Ավինյանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են աոեւտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը տրամադրվի:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն եւ այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիսի 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում՝«Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին:
Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ԱՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018թ. հունիսի 5-ին:
Բացի այդ, հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար: Խոսքը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի մասին է՝ Գեղամ Գեւորգյանի, որը նախկինում ղեկավարում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը:
Ավինյանին դրամաշնորհ տրամադրելու հարցում իր դերակատարումը բացառեց նաեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել Ավինյանի մասին մամուլի հրապարակումները:
Բարձրացած աղմուկի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսպիսի տեսակետ հնչեցրեց, թե հիմնավոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ: Հարցին՝ կա արդյոք շահերի բախում, Ավինյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատասխանել էր. «էդտեղ ուղղակի շահերի բախման հարց չի կարող լինել :Այս ծրագրիը դեոեւս մեր ընկերությունը դիմել է փետրվարին: Բոլոր զործընթացները, որոնք որ տեղի են ունեցել եւ մեծամասամբ եւ նույնիսկ տեղյակ չեմ եղել այս գործընթացներից: 10 փուլերից 9 փուլերը տեղի են ունեցել մինչեւ հեղափոխությունը եւ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ որ ես նշանակված եմ եղել մի քանի օր որպես փոխվարչապետ»:
Ավինյանի կարծիքով, գործընթացը դրական է. նախ պաշտոնյաներն այսուհետեւ ավելի զգոն կլինեն, բացի այդ, քննարկման թեմա կդառնա մեդիադաշտում գործող մշակույթը: «Այլ բարքերը, որոնք եղել են քաղաքական դաշտում, նաեւ եղել են մեդիա դաշտում, եւ ես չեմ բացառում որ կոոուպցիան մեդիա դաշտում որոշակիորեն շարունակվում է: Ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրաողարակվել իմ մասին, տարբեր պաշտոնյաների մասին, եւ ես, այո, ունեմ որոշակի հիմնավոր կասկածներ, որ այո, նյութերի մի մասը կարող է նաև լինել պատվիրված: Շատ հավանական է, որ նմանատիպ թեմաները զարգացնողները լինեն համակարգից»,- նշել է նա:
Այսպես, գործընթացը սկսվել է փետրվար ամսից, երբ Ավինյանը քաղաքականության մեջ չէր եւ պարզ է, որ չէր կարող կանխատեսել, որ ամիսներ անց որեւէ պաշտոն է ստանձնելու: Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Բայց նաեւ փաստ է, որ Ավինյանը 2018թ. մայիսի 25֊ին փոխվարչապետ էր, երբ տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում էլ բիզնես-հայտերից հաղթողներ են ճանաչվել, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից նա դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հեստ:
Կոռուպցիան արմատախիլ անող եւ դրա դեմ անհաշտ պայքար տանող ցանկացած քաղաքակիրթ պետության իշխանություն՝ կարձանագրեր, որ մի օրինակ է, որն աոնվազն կասկածներ է հարուցում, եւ եթե այդ կասկածները հասարակության մոտ չեն փարատվում, ուրեմն, այդ պաշտոնյան պետք է թողնի պաշտոնն ու ընտանիքի հետ շարունակի զբաղվել բիզնեսով:
Կարող էին այս մթնոլորտում նաեւ կասկածներ առաջանալ, որ Ավինյանի ընտանիքին դրամաշնորհի տրամադրումից հետո, ըստ ամենայնի, հենց Տիգրան Ավինյանն է բարեխոսել եւ Գեղամ Գեւորգյանին առաջադրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար… Նույնպես կարող էին՝ հայաստանյան իրականությունում, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանը դեռ չի ձերբազատվել նման երեւույթներից, որքան էլ դրա մասին հայտարարվի:
Այ, եթե «Հետքի» հրապարակումից հետո Տիգրան Ավինյանն ու Գեղամ Գեւորգյանը հրաժարական ներկայացնեին՝ վստահորեն կարելի էր արձանագրվել, որ Հայաստանում Փաշինյանի կառավարությունը հիմքեր է դնում կոռուպցիայի վերացմանը, դրա ուղղությամբ հաստատուն ու հստակ քայլեր է իրականացնում: Բայց դա տեղի չունեցավ:
Խնդիրն ամբողջությամբ այլ հարթությունում է. ինչպե՞ս է վարվում կառավարության ներկայացուցիչը, երբ փաստեր են ներկայացվում հանրությանն այն մասին, որ պաշտոնյայի ընկերությունը հաղթող է ճանաչվում, գրանտ է ստանում՝ նրա պաշտոնում եղած օրերին: Իսկ թե ինչ է արել սրանից առաջ եւ հետո՝ էական չէ, էական է, որ նա իր հիմնադրած ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս կգար դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո, որպեսզի խոսակցություններ չառաջանային: Մինչդեռ իրապես կոուպցիայի դեմ անհաշտ պայքարող տեսակը, եթե բիզնեսում էր, չպետք է համաձայներ փոխվարչապետի պաշտոն ստանձնել:
Այսինքն, խնդիրը բացառապես մտածողության մեջ է, որը չի փոխվել: Վստահաբար, նախկին պաշտոնյաները, նրանց ընտանիքներն ու մերձավորներն էլ ինչ- որ մրցույթներ հաղթել են «մաքուր»՝ բոլոր ընթացակարգերով: Բայց պարզ է չէ՞, որ «հաղթել» են, որովհետեւ այդ փուլում իշխանության են եղել, կամ շատ մոտ այդ իշխանությանը:
Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ մենք առայժմ գործ ունենք կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարությունների մասին, որովհետեւ կոնկրետ մի գործարքի վերաբերյալ տեղեկությունների, փաստերի հրապարակայնացման արդյունքում մենք չտեսանք քայլ, որը պարտավոր էր անել կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը: Դա մշակույթ է, կամ դու այդ մշակույթի կրողն ես, կամ՝ ոչ, այդ մշակույթի կրողը չես ու կգտնես հազար ու մի պատճառաբանություն, թե որքան «մաքուր», «արդար» ու «թափանցիկ» է եղել մրցույթը:
Ու այստեղ հարց է առաջ գալիս, ինչպե՞ս է հակակոռուպցիոն կառավարման մշակույթը ձեւավորվելու Հայաստանում, եթե իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքներն ու մերձավորները շարունակելու են հասարակությանը «պատճառաբանութ|ուններ» ներկայացնել: Պետք է ի սկզբանե այդ մթնոլորտը վերացնել, որ որեւէ պաշտոնյա ստիպված չլինի արդարանալ ու «պարզաբանումներ» ներկայացնել, որովհետեւ դու իշխանության ես եկել այդ արատավոր երեւույթները դատապարտելով, դրանք վերացնելու հայտ ներկայացնելով եւ հասարակությունը հավատացել է քեզ: Դա է կոռուպցիայի վերացման հիմքը:
Եվ իմիջիայլոց, քաղաքակիրթ երկրներում, երբ կոռուպցիան ապացուցված է, այսինքն՝ փաստերը ակնհայտ են, դրանցով արդեն իրավապահներն են զբաղվում, ոչ թե պաշտոնյաներն են իրենց մասնակցությամբ մրցույթների արդար լինելն ապացուցում ու իրենք իրենց որոշում, որ կոռուպցիա չկա, հետեւաբար՝ հրաժարականի հիմքեր էլ չկան:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: