Նոր խթան արտագաղթին. Հայկական Ժամանակ
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պատ ինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգը»:
Այդ մասին նա հայտարարել է Համերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների» նախկին խորհրդային երկրներում բնակվող «ռուսական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար:
«Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 թ. հունվարից: Դրա հիմնական նպատակը Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները մասնավորապես անհավասար բնակեցվածության հարցը լուծելն է: Ներքին միգրացիայի արդյունքում երկրի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան մասերում բնակչության խտությունն անհամեմատ ավելի՝ բարձր է, քան այլ հատվածներում: Համաձայն հոկտեմբերի 31- ին ստորագրված հայեցակարգի՝ միգրացիոն քաղաքականության նպատակը երկրի սոցիալ-տնտեսական, տարածական եւ ժողովրդագրական զարգացման ոլորտի խնդիրները լուծելու համար բարենպաստ միգրացիոն իրավիճակ ստեղծելն է:
Ծրագրի կարևորության մասին է խոսում «հայրենադարձներին» տրամադրվող գումարների չափը: Ծրագրով ՌԴ քաղաքացիություն ստացած եւ առաջնահերթ բնակեցման տարածքներում 18 ամիս բնակվող քաղաքացիների համար նախատեսված են միանվագ վճարներ ընդհանուր մինչև 240 հազար ռուբլի ծրագրի մասնակցի եւ 120 հազար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:
Մինչ օրս այդ ծրագրով ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 750 հազար մարդ: Դրանցից շուրջ 50 հազարը հայաստանցիներ էին: Նախկինում այս խնդիրը բազմիցս բարձրացվել է, անգամ քննարկվել ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, սակայն ծրագրի գործունեությունը դադարեցնել չի հաջողվել:
Նոր հայեցակարգի ստորագրումը, որով, ըստ Պուտինի՝ «դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը համերկրացիների համար», արտագաղթի ծավալների մեծացման մտավախություն է առաջացրել հասարակության շրջանում: Սակայն հայեցակարգում արված նոր շեշտադրումները վերաբերվում են հիմնականում «ռուսական աշխարհի» պահպանությանը: Դրա նպատակների թվում է «ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը»:
Նման թիրախավորումը խոսում է այն մասին, որ նոր հայեցակարգով ուժեղացվելու է աշխատանքը Ուկրաինայի եւ Մերձբալթյան երկրների ուղղությամբ: Դրա մասին է վկայում նաեւ Պուտինի ելույթում արված դիտարկումը ոուսատյացության վերաբերյալ: «Ուկրաինայում, Մերձբալթյան եւ մի շարք այլ երկրներում խմբագրվում է պատմությունը, պատերազմ է ընթանում հուշարձանների դեմ, ռուսաց լեզվի դեմ: Մարդկանց վախեցնում եւ պարզապես ահաբեկում են: Սեփական ազգային արմատները պահպանելու յուրաքանչյուր մարդու համար բնական ձգտումը հայտարարվում է հանցագործություն եւ անջատողականություն»,-հայտարարել էր Պուտինը:
Հայրենակիցների ծրագրի շրջանակներում Մերձբալթյան երկրներին ավելի վաղ անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Խոսելով ծրագրի հաջողության մասին, նա նշել էր, որ պատճառներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած բարդություններն են, որոնց ռուսալեզու բնակչությունը բախվում է օրինակ Մերձբալթյան երկրներում: «Մասնավորապես Լատվիայում կարելի է տուգանվել լատիշերեն չօգտագործելու համար»,- ասել էր Կարասինը:
Այսպիսով, նոր հայեցակարգը չի մեծացնում Հայաստանից արտագաղթի վտանգը: Դրա ընդունման եւ դրա դրույթներին համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում, հավանաբար, կմեծանա Ուկրաինայից եւ Մերձբալթյան երկրներից Ռուսաստան ներգաղթողների թիվը: Բացի այդ, միջինասիացի միլիոնավոր աշխատանքային միզրանտներ, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան դյուրացված կարգով դառնալ Ոուսաստանի քաղաքացի:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա նոր հայեցակարգով ՀՀ-ից արտագաղթի վտանգը, բնականաբար, չի նվազում: Արգելել Ոուսաստանին ծրագիրն անցկացնել Հայաստանում գործնականում անհնար է: Բացի այդ, ՌԴ-ն միակ երկիրը չէ, որ նման ծրագրեր է իրականացնում: Ավելի թիրախավորված «ուղեղների արտահոսքին» են նպաստում եվրոպական եւ հյուսիսամերիկյան մի շարք երկրներ՝ տարբեր ոլորտների մասնագետներին շահավետ պայմաններ աոաջարկելով: Բնականաբար արտագաղթի թվային արտահայտման վրա դա տեսանելի ազդեցություն չի թողնում, թեեւ պակաս վտանգավոր չէ:
Ինչ վերաբերվում է «հայրենակիցների» ծրագրով Ռուսաստանի սակավ բնակեցված տարածքներ տեղափոխվող մեր հայրենակիցներին, ապա նրանց հայրենիքում պահելու համար ամենագործուն տարբերակը Հայաստանում մրցունակ պայմաններ ստեղծելն է հեռանալու սոցիալ-տնտեսական պատճառների չեզոքացումը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: