02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ մնաց Վանո Սիրադեղյան-Նիկոլ Փաշինյան սիրուց. Իրատես

Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։ Քրեական հետապնդման մեջ էր նաեւ Վանոն, որը հեռացավ Հայաստանից, իսկ երբ առաջին անգամ վերադարձավ, նրան ոգեւորված դիմավորողը Նիկոլ Փաշինյանն էր։

 Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։ Սակայն վարչապետի հրաժարականի նախավերջին նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանի՝ Վանոյին վերաբերող հարցի երկար պատասխանի ժամանակ՝ Փաշինյանը գեթ մեկ անգամ չարտաբերեց Վանո Սիրադեղյան անուն-ազգանունը, ընդհանրապես, այդ խնդրին նա ոչ մի անգամ չի անդրադարձել։ Չնայած ասում են՝ ընտրություններից հետո, թերեւս, Վանոն վերադառնա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ