10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անվիճելի առաջատարը Տիգրան Ուրիխանյանն է. Հրապարակ

Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ վարչապետ ընտրող խորհրդարանին երեկ իշխանությունը հորդորում էր չընտրել Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ-ն լուծարվի, եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կայանան: Ու թեպետ կոչ էին արել ժողովրդին՝ ՀՀԿ-ի դավադրությունից խուսափելու համար հավաքվել ԱԺ շենքի մոտ, սակայն իրավական նյուանսներից անտեղյակ քաղաքացիները սվիններով էին արձագանքել Փաշինյանին վարչապետ «չընտրելու» կոչին, եւ ԱԺ շենքի մոտ հազիվ 10-20 մարդ էր եկել:

Սակայն անակնկալներ չեղան՝ Փաշինյանը չընտրվեց, ինչի կապակցությամբ նրան շնորհավորեց Արա Բաբլոյանը: Ձեռնպահ քվեարկեց «Ելք»-ը, միակ «դեմը» Սամվել Ալեքսանյանն էր, ով բառացի էր ընկալել, որ պետք է չընտրել։ Լֆիկ Սամոն, ով սերտ համագործակցում է նոր իշխանությունների հետ, գործարարների օթյակում մենակ էր: Նիստն ընթացավ Փաշինյանին փառաբանելու մթնոլորտում, որտեղ անվիճելի առաջատարը Տիգրան Ուրիխանյանն էր:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ