16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Ներկրողները «պահեստավորել են» ավտոմեքենաները. Ժողովուրդ

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թե­լադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց […]

Մի´ փչացրեք այս երիտասարդներին. Հրապարակ

Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժա­մանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմա­ցիաների ենթարկվեցին, չի ընդունում: Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող: Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` […]

Թեժ աշնան նախապատրաստությունները․ 168․am

Եվ այսպես, Ստամբուլյան կոնվենցիան դուրս եկավ ԱԺ այս տարվա օրակարգից։ Կոնվենցիայի վերահաս հաստատումից դժգոհ քաղաքացիները լուրջ պայքար մղեցին դրա դեմ՝ օգտագործելով և՛ ասուլիսների, և՛ մամուլի ու ֆեյսբուքի հարթակները, և՛ անգամ հուժկու ստորագրահավաքը։ Դրա դեմ իշխանությունները մի քանի անհեթեթ ու անարժանահավատ հրապարակում արեցին բռնությունների մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը հանդես եկավ մի քանի վեհերոտ բացատրությամբ։ Վերլուծելով […]

Սկանդալի նախաշեմին. Մոսկվան դատի է տվել Հայաստանի ՊՆ-ին. Հայելի

Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար: Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը. անցած շաբաթավերջին, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել […]

Հասարակության եկամուտները չեն ավելանում. 168.am

Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։ Ու դա զարմանալի չէ, որովհետև կառավարությունն առայժմ չի կարողանում գտնել գյուղատնտեսությունն անկումից դուրս բերելու տարբերակը։ Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակում տնտեսության այս ճյուղում գրանցվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս կրճատում։ Դրա հետևանքով տնտեսական […]

Ցուցմունքներ են հավաքում, որ մեծ գումար կորզեն․ Հրապարակ

Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, եւ արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը: Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ են հրավիրվել մեծ թվով մարդիկ եւ հատկապես կարգոների տերերը՝ […]

Ի՞նչ է թաքնված նախարար-խորհրդատու սկանդալային պատմության հիմքում. 168 Ժամ

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) հատկապես նախարարամերձ պաշտոնյաները շարունակում են շշուկով ակտիվ քննարկել նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու Գևորգ Թամամյանի օրերս արած ֆեյսբուքյան գրառումը, որով, հիշեցնենք, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուն յուրահատուկ բառամթերքով նկարագրել էր նախարարի իրական ունակություններն ու գործնական ֆեյք մղումները, մեղմ ասած` մերկացնելով հեղափոխական նախարարին և նրա գործունեությունը: «Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ […]

Սորոս լինի, մորոս լինի, Արցախում հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն. Tert.am

Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը, որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպության գործունեությունը միանշանակ չի ընդունվում: Շատերը գրում են, թե «սորոսյան […]

«Իմ Քայլը» կպառակտվի՞: Քաղաքական ճգնաժամի սցենարով. Ժամանակ

Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է: Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ […]

Փաշինյանը դժգոհել է, որ Ամուլսարի հարցում մենակ է մնացել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ու­ժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողով­ների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի