Երեւանում տրանսպորտաին կոլապս է սպասվում. Հրապարակ
Փորձագետները կանխատեսում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանում սկսվելու է տրանսպորտային կոլապս, որը աղբահանությունից հետո ոչ պակաս խնդիրներ է առաջացնելու քաղաքային իշխանությունների համար: Պատճառն առավել քան պարզ է՝ մեքենաների թիվն անընդհատ ավելանում է, իսկ ենթակառուցվածքները մնում են նույնը, չնայած հայտարարված նպատակներին և նախագծերին: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: