16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ստվերային ֆոնդից 2000-5000$-ի չափով գումար են ստանում պաշտոնյաները. Իրավունք

Իշխանազավթումից հետո երկրի նոր ղեկավարությունը, որն իբր հանրային շահի գերակայության համար  պատրաստ  էր անձնազոհության, շատ արագ սիրեց իշխանության համն ու հոտը եւ սկսեց  մի կողմից`  հարկատուների  հաշվին  աշխարհ տեսնել, մյուս կողմից`դժգոհել ցածր աշխատավարձերից:  Կարճ ժամանակ անց գործի դրվեցին պարգեւատրումների մեխանիզմները, որոնք դարձան  հասարակական բուռն  քննադատության թիրախ: Ըստ վստահելի աղբյուրի`  վարչախմբի մերձավոր  շրջապատի համար  ներդրվել է նաեւ  ստվերային ֆոնդի մեխանիզմ, որից օգտվում են մի շարք նախարարներ եւ ՔՊ-ական ղեկավարներ: Ըստ այդ  տեղեկատվության` այդ ֆոնդից գումարները տրվում են առձեռն` 2000-5000$-ի չափով` կախված անձից:   Ավելին` այդ գումարների շնորհիվ նրանցից շատերը այս ամառ ունեցան  ճոխ հանգիստ  արտերկրի թանկ  քաղաքներում: Մեր աղբյուրը դեռեւս չհայտնեց, թե ով է մուծվում այդ «օբշյակին»,  եւ ինչ  միջոցներից են  գոյանում  այդ թաքուն ֆոնդի գումարները, սակայն ակնհայտ է, որ կոռուպցիայի  դեմ պայքարի մասին  բարբաջող իշխանավորները կարծես թե  գտել են լավ ապրելու ձեւը»: Այս եւ այլ հրապարակումնրին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Լեհաստանը մերժել է Փաշինյանին․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5- ը կազմակերպվող տնտեսա­կան համաժողովին չմաս­նակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նա­խագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման […]

Կրթության նախարարության նորարարությունը շիլաշփոթ է դարձել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն, այդպես էլ չի գտնվում: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս անցյալ տարի հայտարարել էր, որ, 2019-ից սկսած, առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, և արտոնյալ դպրոցներ ու ծնողներ […]

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը. Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փոր­ձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ ման­րամասներ են հայտնի դարձել:  Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխա­նության վերնախավը, «Իմ քայլը» խմբակ­ցության առանցքային դեմքերը, […]

Եթե այսպես շարունակվի, ԱԺ-ն կցրեմ․ կոշտ խոսակցություն․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած տարաձայնություններով և պատգամավորի սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում դա տեղի է ունեցել «պատժիչ» գործողությունների շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունից առաջ Առաքելյանին, ով օրեր առաջ Ամուլսարի հարցով դեմ էր արտահայտվել իշխանական տեսակետին, տեսել են […]

Արարատ Միրզոյանն ընկերոջը քավության նոխա՞զ կդարձնի․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։ Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա […]

Դժգոհության նոր ալիք՝ դատավորների շրջանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատա­վորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:  Ըստ դատավորների՝ այդ […]

Ամուլսարը ՔԿ-ում պաշտոնանկությունների պատճառ կդառնա․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով’ առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ԼԼ քննչական կոմիտեում: Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ: Մեզ հասած տեղեկու­թյուններով’ պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտո­նանկության հարցը: Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ»։ Նյութն […]

Մեծ աղմուկից հետո՝ ոչինչ: Նիկոլ Փաշինյանը դեռ շատ կհիշի.Հայելի

«Հիշում եմ, թե ինչ մեծ աղմուկ էր, երբ Երեւանում պիտի բացվեր Առնո Բաբաջանյանի արձանը: Հիմա այն Երեւանի ամենահիշարժան արձաններից մեկն է՝ գումարած երեխաների համար շատ սիրված վայր»,- երեկ այսպիսի գրառում էր իր էջում թողել ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան կից տեղադրելով իր փոքրիկ դստեր լուսանկարը, ով սահում էր արձանի վրայով մի քանի երեխաների ընկերակցությամբ։ Նիկոլ […]

Փաշինյանը տակտիկա է մշակել՝ իրավիճակը «կանտրոլի» տակ պահելու համար. Փաստ

Փաստ» թերթին ուշագրավ մանրամաս­ներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձևակերպմամբ, «խոհանոցից»: Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությու­նում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բևեռներ և այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թևի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույ­նիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի