16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը. Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փոր­ձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ ման­րամասներ են հայտնի դարձել: 

Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխա­նության վերնախավը, «Իմ քայլը» խմբակ­ցության առանցքային դեմքերը, ՍԴ դատա­վոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը:

Փաշինյանը բացատրել է, որ այն հնարա­վոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ: Փաստացի, բացի ընդհա­նուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առ­կախվել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ