23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանն ընկերոջը քավության նոխա՞զ կդարձնի․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։ Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա արդար չէ Գալստյանին «քավության նոխազ» դարձնելն ու հարցը նրա ազատմամբ փակելը։

Կա տեղեկություն, որ վերջինս ինքնակամ է ցանկացել ազատվել և ընկերոջը՝ ԱԺ նախագահին, վատ վիճակից դուրս բերել, բայց ասել են՝ սպասիր: Տիգրան Գալստյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ